Եթե վարորդը ճանապարհին նկատում է այլ տրանսպորտային միջոցի վարորդի, որն ագրեսիվ է տրամադրված և սադրիչ է պահում իրեն, նա՝
1
Պետք է պահպանի հանգստությունը և վերահսկի իր տրանսպորտային միջոցը
2
Ինքն էլ պետք է ագրեսիվություն դրսևորի
3
Երկու երկարատև և մեկ կարճ ձայնային ազդանշան տալով պետք է ագրեսիվ վարորդին հորդորի հանգստանալ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «ի» ենթակետի համաձայն՝ ճանապարհին երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. եթե վարորդը ճանապարհին նկատում է այլ տրանսպորտային միջոցի վարորդի, որը ագրեսիվ է տրամադրված և սադրիչ է պահում իրեն, նա պետք է պահպանի հանգստությունը և վերահսկի իր տրանսպորտային միջոցը։