Ո՞ր ուղղությամբ կարող է շարունակել երթևեկությունը կարմիր ավտոմոբիլի վարորդը լուսացույցների այս ազդանշանների ժամանակ։
1
Միայն ուղիղ և աջ
2
Միայն ուղիղ և ձախ
3
Միայն ձախ
4
Միայն ձախ և հակառակ ուղղությամբ (հետադարձ)
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 29-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ կանաչ, դեղին և կարմիր լուսային ազդանշանները, որոնց վրա պատկերված է սլաք/սլաքներ, ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի առանց սլաքի լուսային ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքով/սլաքներով նշված ուղղությամբ/ուղղություններով։ Միևնույն ժամանակ, ձախ շրջադարձ թույլատրող սլաքը թույլ է տալիս նաև հետադարձ, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով կամ ճանապարհային գծանշմամբ։ Նույն նշանակությունն ունի լուսացույցի լրացուցիչ սեկցիայում կանաչ լուսային ազդանշանի վրա պատկերված սլաքը։ Լուսացույցի լրացուցիչ սեկցիայի անջատված լուսային ազդանշանը տեղեկացնում է, որ այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ երթևեկությունն արգելված է։