Տվյալ իրավիճակում պարտավո՞ր է արդյոք կապույտ ավտոմոբիլի վարորդը սլաքի ուղղությամբ հետադարձի մանևր կատարելիս կանգ առնել բաժանարար գոտիների միջև գտնվող լուսացույցի երթևեկությունն արգելող ազդանշանի ներքո։
1
պարտավոր չէ, եթե չի խոչընդոտի հակառակ ուղղությունից երթևեկող տրանսպորտային միջոցներին
2
պարտավոր չէ
3
պարտավոր է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ լուսացույցի թույլատրող ազդանշանով խաչմերուկ մտած վարորդը կարող է երթևեկել նախատեսված ուղղությամբ՝ անկախ խաչմերուկից ելքի մոտ գտնվող լուսացույցի արգելող ազդանշաններից, սակայն այն պայմանով, որ դա չխոչընդոտի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների երթևեկությանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է։ Եթե խաչմերուկով նրա երթևեկության ընթացքում ճանապարհին գտնվող լուսացույցների առջև կան «Կանգ» գծեր (և/կամ 7.16 ճանապարհային նշաններ), վարորդը պետք է առաջնորդվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշանով։