Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ կարգավորողի այս ազդանշանի ժամանակ։
1
Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդներին
2
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդին
3
միայն մոտոցիկլի վարորդին
4
միայն մոտոցիկլի և ավտոբուսի վարորդներին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. առաջ պարզած աջ ձեռք. այս ժեստը նշանակում է «Կանգ» ազդանշան կարգավորողի աջ կողմից և թիկունքից երթևեկող բոլոր վարորդների համար. ընդ որում, կարգավորողի ձախ կողմից տրամվայն իրավունք ունի երթևեկել դեպի ձախ, իսկ ոչ ռելսային տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկել բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկել միայն դեպի աջ։ Հետիոտնն իրավունք ունի անցնել երթևեկելի մասով կարգավորողի թիկունքի հետևով։