Վազանցն սկսելուց առաջ վարորդը պետք է համոզվի.
1
միայն նրանում, որ իր հետևից եկող տրանսպորտային միջոցներից ոչ մեկի վարորդը վազանց չի սկսել
2
միայն նրանում, որ այն երթևեկագոտին, որտեղ պատրաստվում է դուրս գալ, բավարար հեռավորության վրա ազատ է, ընդ որում երկու տրանսպորտային միջոցների արագությունների հարաբերությունը թույլ է տալիս վազանցը կատարել բավականաչափ կարճ ժամանակում
3
Միայն նրանում, որ նույն երթևեկելի գոտով իր առջևից երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը ազդանշան չի տվել, որ մտադիր է վազանցել այլ տրանսպորտային միջոցի
4
Այս տոմսում թվարկված բոլոր հանգամանքներում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ վազանցը սկսելուց առաջ վարորդը, առանց խախտելու սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և 32-րդ հոդվածով սահմանված պահանջները, պետք է համոզվի, որ՝ ա) իր հետևից եկող ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդ վազանց չի սկսել. բ) երթևեկության նույն գոտում իր առջևից գնացող տրանսպորտային միջոցի վարորդը ազդանշան չի տվել, որ մտադիր է վազանցել այլ տրանսպորտային միջոցի։ Արգելվում է վազանցել այն տրանսպորտային միջոցին, որը կատարում է վազանց կամ արգելքի շրջանցում. գ) ինքը կարող է վազանցն իրականացնել այնպես, որ վտանգ կամ խոչընդոտ չստեղծի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար։ Նա պետք է համոզվի նաև, որ երթևեկության գոտին, որի վրա մտադիր է դուրս գալ, բավարար հեռավորության վրա ազատ է, և երկու տրանսպորտային միջոցների արագությունների հարաբերակցությունը հնարավորություն է տալիս վազանցել բավականաչափ կարճ ժամանակում։