Բացառությամբ ճանապարհից ձախ կողմ դուրս գալու դեպքի, վարորդը, որը համոզվում է, որ իր հետևից եկող վարորդը մտադիր է վազանց կատարել, պարտավոր է՝
1
զբաղեցնել համընթաց ուղղության ծայրահեղ ձախ կողմը և նվազեցնել արագությունը
2
Մոտենա ճանապարհի երթևեկելի մասի աջ եզրին և բարձրացնի արագությունը
3
Հնարավորինս մոտենա ճանապարհի երթևեկելի մասի աջ եզրին և չբարձրացնի արագությունը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը համոզվում է, որ իր հետևից եկող վարորդը մտադիր է վազանց կատարել, բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքի, հնարավորինս պետք է մոտենա ճանապարհի երթևեկելի մասի աջ եզրին և չավելացնի արագությունը։ Իսկ նույն օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ այլ ճանապարհ դուրս գալու կամ ճանապարհին հարակից տարածք մուտք գործելու համար աջ կամ ձախ շրջադարձից առաջ, առանց խախտելու սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջները, եթե տրանսպորտային միջոցի վարորդը մտադիր է ճանապարհից դուրս գալ ձախ կողմից, տրանսպորտային միջոցը, որքան դա հնարավոր է, պետք է մոտենա ճանապարհի երթևեկելի մասի առանցքին (երկկողմանի երթևեկությամբ ճանապարհին) կամ երթևեկելի մասի ձախ եզրին (միակողմանի երթևեկությամբ ճանապարհին)։