Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
միայն մոտոցիկլների վարորդները
2
ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդ
3
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ թույլատրվում է երթևեկության գոտում մոպեդների և/կամ առանց կողակառքի մոտոցիկլների երթևեկությունը նույն ուղղությամբ երկու շարքով։ Նույն օրենքի 2-րդ հավելվածի առաջին գլխի (հորիզոնական գծանշում) 1.5 կետի համաձայն՝ 1.5 ճանապարհային գծանշումը. բաժանում է հակառակ ուղղություններով երթևեկող տրանսպորտային հոսքերը երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհին. նշում է երթևեկության գոտիների սահմանները մեկ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված երկու և ավելի գոտիների առկայության դեպքում։ 1.5 գիծը հատելը թույլատրվում է ցանկացած կողմից։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.3. Ավտոմոբիլային ճանապարհ
Ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։