Ճանապարհային երթևեկության ո՞ր մասնակցին պետք է զիջի ճանապարհը մարդատար ավտոմոբիլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
Ինչպես հետիոտների, այնպես էլ հեծանիվի և մոպեդի վարորդների նկատմամբ
2
Միայն մոպեդի վարորդի նկատմամբ
3
Միայն հետիոտների նկատմամբ
4
Միայն հեծանվորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքների նշաններ) 5.22 կետի համաձայն՝ 5.22 «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշանը նշում է 5.21 «Բնակելի գոտի» նշանով նշված բնակելի գոտու վերջը։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր ելքերում։ Նույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն՝ համապատասխան նշանով նշված բնակելի գոտիներում, բնակելի գոտուց դուրս գալիս, ճանապարհային երթևեկության մասնակիցը հատման վայրում պետք է ճանապարհը զիջի ճանապարհային երթևեկության այլ մասնակցի։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.22. Բնակելի գոտու վերջ
Ցույց է տալիս 5.21 նշանով նշված բնակելի գոտու վերջը։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր ելքերում։