Վարորդը պետք է գիտակցի, որ ամենից հաճախ ճանապարհը սառցակալած է՝
1
Կամրջի, ճանապարհանցի և էստակադայի վրա
2
թունելներում, որտեղ արհեստական լուսավորություն չկա
3
բնակավայրերի կենտրոնական փողոցներում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «դ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. սառցակալած ճանապարհահատվածում վարորդը հնարավորինս պետք է խուսափի արգելակելուց, արագության փոփոխությունից և ուղղության կտրուկ փոփոխությունից։ Միաժամանակ վարորդը պետք է գիտակցի, որ ամենից հաճախ ճանապարհը սառցակալած է լինում կամրջի, ճանապարհանցման և էստակադայի վրա։