Մանևրն սկսելուց առաջ համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչը միացնելը վարորդին՝
1
Առավելություն չի տալիս և չի ազատում զգուշության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուց
2
Առավելություն չի տալիս միայն օպերատիվ ծառայության տրանսպորտային միջոցների նկատմամբ
3
Տալիս է առավելություն
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շրջադարձի լուսային ցուցիչով կամ ձեռքով ազդանշանը պետք է տրվի ժամանակին՝ մանևրն սկսելուց առաջ, և պետք է դադարեցվի անհապաղ՝ դրա ավարտից անմիջապես հետո (ձեռքով ազդանշանը կարող է դադարեցվել անմիջապես մանևրն սկսելուց առաջ)։ Միևնույն ժամանակ ազդանշանը չպետք է մոլորեցնի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին։ Շրջադարձի լուսային ցուցիչով կամ ձեռքով ազդանշան տալը վարորդին առավելություն չի տալիս և չի ազատում զգուշության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պարտավորությունից։