Եթե ճանապարհին ճանապարհային աշխատանքներ կատարող կազմակերպության ավտոմոբիլի վրա տեղադրված ժամանակավոր ճանապարհային նշանի պահանջները հակասում են ճանապարհի նույն հատվածում ստացիոնար տեղադրված ճանապարհային նշանի պահանջներին, վարորդը պարտավոր է կատարել՝
1
Ստացիոնար տեղադրված ճանապարհային նշանի պահանջները
2
Ճանապարհային աշխատանքներ կատարող կազմակերպության ավտոմոբիլի վրա տեղադրված ժամանակավոր ճանապարհային նշանի պահանջները
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե ճանապարհին ժամանակավոր տեղափոխվող հենակի վրա կամ ճանապարհային աշխատանքներ կատարող կազմակերպության ավտոմոբիլի վրա տեղադրված է ճանապարհային նշան (այսուհետ՝ ժամանակավոր ճանապարհային նշան), որի պահանջները հակասում են նույն ճանապարհահատվածում անշարժ տեղադրված ճանապարհային նշանի պահանջներին, վարորդը պարտավոր է կատարել ժամանակավոր ճանապարհային նշանի պահանջները։