Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ բնակավայրում երթուղային տրանսպորտային միջոցի երթևեկությունը դյուրացնելու համար այլ տրանսպորտային միջոցների վարորդները պետք է դանդաղեցնեն երթևեկությունը և անհրաժեշտության դեպքում կանգ առնեն, որպեսզի երթուղային տրանսպորտային միջոցը կարողանա կատարել կանգառակետից դուրս գալու համար անհրաժեշտ մանևրը։ Երթուղային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է երթևեկությունը վերսկսելու մտադրության մասին շրջադարձի լուսացույցով ազդանշան տալուց հետո ձեռնարկել ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու համար անհրաժեշտ զգուշության միջոցներ և երթևեկությունն սկսել միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ այլ տրանսպորտային միջոցները զիջում են ճանապարհը։ Նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարորդը, որը մտադիր է կատարել որևէ մանևր, այդ մանևրը պետք է սկսի միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ վտանգ չի ստեղծի իր հետևում, առջևում և կողքին ինչպես զուգընթաց, այնպես էլ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ճանապարհային երթևեկության մասնակիցների համար՝ հաշվի առնելով նրանց դիրքը, երթևեկության ուղղությունը և արագությունը։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.17. Տրամվայի կանգառի վայրՆշում է տրամվայի կանգառի կետը և թեթև տաքսու կայանման վայրը։