Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։
Ճանապարհի հատված, որը ժամանակավորապես փակված է։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։
Ավտոլվացման նշան։
Արգելում է բոլոր տեսակի մոտոցիկլների երթևեկությունը։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշված գոտում գտնվող ձեռնարկությանը, կամ սպասարկում են նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում են նրան։ Այս դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս գալիս նշանակման վայրին մոտակա խաչմերուկով։