Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.6 կետի համաձայն՝ 4.6 «Նվազագույն արագության սահմանափակում» նշանը սահմանում է ճանապարհին երթևեկության նվազագույն արագության սահմանը։ Նշանի գործողությունը տարածվում է նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նույն հավելվածի 8-րդ գլխի (լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ)) 8.14 կետի համաձայն՝ 8.14 «Երթևեկության գոտի» ցուցանակը ցույց է տալիս երթևեկության գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի գործողությունը։ Ցուցանակը տեղադրվում է երթևեկության գոտուց վերև։ Նույն օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «բ.ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրերից դուրս, ինչպես նաև բնակավայրերում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան նշանով թույլատրված է երթևեկել 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է «B» կարգի տրանսպորտային միջոցի երթևեկությունը, եթե այն թեթև կցորդ չի քարշակում, ավտոմայրուղում՝ ոչ ավելի, քան 110 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին՝ ոչ ավելի, քան 90 կմ/ժ արագությամբ։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.1. ԱվտոմայրուղիԱվտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։