Վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը, եթե՝
1
օրվա մութ ժամանակ միաժամանակ անջատված են մոտակա և հեռավոր լույսի լուսարձակները (կամ դրանք բացակայում են) և/կամ հետին եզրաչափային լույսերը այն ճանապարհին, որտեղ արհեստական լուսավորություն չկա կամ տեսանելիությունն անբավարար է
2
Չի աշխատում ձայնային ազդանշանը
3
ապակեմաքրիչները չեն աշխատում սահմանված ռեժիմով
4
խախտված է սնուցման համակարգի հերմետիկությունը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ վարորդին արգելվում է երթևեկել աշխատանքային արգելակային համակարգի, ղեկային մեխանիզմի, տրանսպորտային միջոցների կազմում կցորդիչ սարքի անսարքության դեպքում, ինչպես նաև օրվա մութ ժամին միաժամանակ շարքից դուրս եկած (մարած) մոտակա և հեռավոր լույսի լուսարձակներով (կամ դրանց բացակայության դեպքում) կամ/և հետևի եզրաչափային լույսերով այն ճանապարհին, որտեղ արհեստական լուսավորություն չկա կամ տեսանելիությունն անբավարար է։ Վարորդի կողմում գտնվող ապակեմաքրիչի չաշխատելու դեպքում մառախուղի, անձրևի և ձյան ժամանակ արգելվում է մեխանիկական տրանսպորտային միջոց վարել։