Ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, ինչպես նաև եթե այդպիսի համակարգ չկա կամ շարքից դուրս է եկել, վարորդը պետք է անհապաղ՝
1
Միացնի հեռավոր լույսի լուսարձակները
2
Միացնի ձայնային ազդանշանը
3
Տեղադրի վթարային կանգառի նշանը, իսկ անբավարար տեսանելիության պայմաններում՝ թարթող կարմիր լապտեր
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգն օգտագործվում է ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին սպասվող վտանգի մասին նախազգուշացնելու համար։ Վթարային լուսային ազդանշանային համակարգը պետք է միացվի՝ ա) եթե ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից կամ անսարք տրանսպորտային միջոցը դուրս բերելը կամ քարշակելն անհապաղ անհնար է, և դա խոչընդոտում է ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին. նույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, ինչպես նաև եթե այդպիսի համակարգ չկա կամ այն անսարք է, վարորդը պետք է անհապաղ տեղադրի «Վթարային կանգառի նշան», իսկ անբավարար տեսանելիության պայմաններում՝ թարթող կարմիր լապտեր՝ ա) ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ։