Մոտոցիկլ, ավտոբուս, մարդատար և բեռնատար ավտոմոբիլներ կարող է վարել միայն այն անձը՝
1
որի առողջական վիճակը համապատասխանում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված՝ տրանսպորտային միջոցներ վարելու համար անհրաժեշտ առողջական վիճակին ներկայացվող պահանջներին
2
Որը բավարարում է այս տոմսում թվարկված բոլոր պայմանները
3
որին Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով տրվել է համապատասխան կարգի և/կամ ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք, և այդ իրավունքը կասեցված կամ դադարեցված չէ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված կարգի և/կամ ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունի միայն այն անձը. ա) որի առողջական վիճակը համապատասխանում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված՝ տրանսպորտային միջոց վարելու համար անհրաժեշտ առողջական վիճակի պահանջներին. բ) որին Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհվել է համապատասխան կարգի և/կամ ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք, և այդ իրավունքը կասեցված, զրկված կամ դադարեցված (չեղարկված) չէ։