«B» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձն իրավունք ունի նաև վարել անվավոր գյուղատնտեսական տրակտոր միակցված կցորդով, եթե այդպիսի կազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը՝
1
Գերազանցում է 4250 կգ-ը, բայց չի գերազանցում 5500 կգ-ը
2
Չի գերազանցում 4250 կգ-ը
3
Գերազանցում է 4250 կգ-ը, բայց չի գերազանցում 75000 կգ-ը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 56-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ «B» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձն իրավունք ունի վարելու անվավոր գյուղատնտեսական տրակտոր, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 4 250 կգ-ն, ինչպես նաև նշված մեխանիկական տրանսպորտային միջոցը՝ կցորդին կցված, եթե այդպիսի կազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 4 250 կգ-ն։