Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը չի խախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ցույց է տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ արգելքի միայն ձախից շրջանցման ուղղությունը։
Ճանապարհի հատված, որի սահմաններում աշխատանքներ են կատարվում։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Նշանը կրկնվում է բնակավայրերում և բնակավայրերից դուրս՝ վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։ Երթևեկելի մասում կարճատև աշխատանքներ կատարելիս նշանը տեղադրվում է աշխատանքների կատարման վայրից 10−15 մետր հեռավորության վրա՝ առանց 8.1.1 ցուցանակի։