Տրված ճանապարհային նշանների համակցություններից որի՞ գործողությունն է տարածվում աշխատանքային օրերին:
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Արգելում է բոլոր տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշված գոտում գտնվող ձեռնարկությանը, կամ սպասարկում են նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում են նրան։ Այս դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս գալիս նշանակման վայրին մոտակա խաչմերուկով։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։
«Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով նշված տրանսպորտային միջոցի վրա։
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
Ցույց է տալիս շաբաթվա օրերը և օրվա ժամերը, երբ գործում են նշանները։
Արգելում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
«Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով նշված տրանսպորտային միջոցի վրա։
Արգելում է տրանսպորտային միջոցի ինչպես կանգառը, այնպես էլ կայանումը։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։
Ցույց է տալիս շաբաթվա օրերը և օրվա ժամերը, երբ գործում են նշանները։