Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 2-րդ հավելվածի 1-ին գլխի (հորիզոնական գծանշում) 1.4 կետի համաձայն՝ 1.4 ճանապարհային գծանշումը՝ դեղին հոծ գիծը, նշում է այն վայրը, որտեղ կանգառն արգելվում է. կիրառվում է ինքնուրույն կամ 3.27 նշանի հետ միասին. գծվում է երթևեկելի մասի եզրին կամ եզրաքարի վրա՝ վերևից։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.27 կետի և նույն գլխի ծանոթագրության «ը» ենթակետի համաձայն՝ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանն արգելում է տրանսպորտային միջոցի ինչպես կանգառը, այնպես էլ կայանումը։ 3.27 նշանը կարող է կիրառվել 1.4 գծանշման, իսկ 3.28 նշանը՝ 1.10 գծանշման հետ միասին։ Ընդ որում, նշանների գործողության գոտին որոշվում է գծանշման գծի երկարությամբ։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
3.27. Կանգառն արգելված էԱրգելում է տրանսպորտային միջոցի ինչպես կանգառը, այնպես էլ կայանումը։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։