Պարտավո՞ր է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդը ճանապարհը զիջել հետիոտներին սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
պարտավոր է
2
պարտավոր չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջները պահպանելով՝ ճանապարհի երթևեկելի մասում համապատասխան ճանապարհային գծանշմամբ, ճանապարհային նշանով կամ լուսացույցով նշված հետիոտնային անցման բացակայության դեպքում վարորդը, որը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, պարտավոր է ճանապարհը զիջել այդ ճանապարհի երթևեկելի մաս մտած հետիոտներին։ Նա պետք է հատուկ զգուշություն ցուցաբերի այն հետիոտների նկատմամբ, որոնք հատում են ճանապարհի երթևեկելի մասը՝ երթուղային տրանսպորտային միջոց նստելու համար կամ դրանից իջնելուց հետո։