Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
Երկու ավտոմոբիլների վարորդը
2
Ոչ մի ավտոմոբիլի վարորդ
3
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
4
միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բացառությամբ այն դեպքի, երբ թեքումը կատարվում է այն խաչմերուկ դուրս գալու համար, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, աջ կամ ձախ թեքվելուց առաջ, ինչպես նաև հետադարձից առաջ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ժամանակին զբաղեցնել համապատասխան ծայրային դիրք երթևեկելի մասում, որը նախատեսված է զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 7.15.1 – 7.15.3 կետի համաձայն՝ 7.15.3 «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ուղղություն» ճանապարհային նշանը ցույց է տալիս բեռնատար ավտոմոբիլի, տրակտորի և ինքնագնաց մեքենայի երթևեկության խորհուրդ տրվող ուղղությունը, եթե խաչմերուկում ուղղություններից մեկով դրանց երթևեկությունն արգելված է։ Նշանները տեղադրվում են խորհուրդ տրվող ուղղության սկզբում՝ խաչմերուկից առաջ կամ խաչմերուկից 100−150 մետր հեռավորության վրա։