Իրավունք ունե՞ն արդյոք հետիոտները կարգավորողի այս ազդանշանի դեպքում անցնել հետիոտնային անցումով:
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը։ Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակ և մուտքը այլ հարակից տարածք։