Ի՞նչ արագությամբ կարող է «B» կարգի ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը բնակավայրում՝ տրված ճանապարհային նշանի գործողության գոտում:
1
ոչ պակաս, քան 40 կմ/ժ և ոչ ավելի, քան 60 կմ/ժ
2
Ոչ պակաս, քան 40 կմ/ժ և ոչ ավելի, քան 90 կմ/ժ
3
Ոչ ավելի, քան 40 կմ/ժ
4
ոչ պակաս, քան 20 կմ/ժ և ոչ ավելի, քան 40 կմ/ժ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, բնակավայրում թույլատրվում է տրանսպորտային միջոցի երթևեկությունը ոչ ավելի, քան 60 կմ/ժ արագությամբ, իսկ բնակելի գոտում՝ ոչ ավելի, քան 20 կմ/ժ արագությամբ։ Եթե բնակավայրում ճանապարհային պայմանները հնարավորություն են տալիս երթևեկել բարձր արագությամբ, համապատասխան ճանապարհային նշան տեղադրելով երթևեկության արագությունը կարող է մեծացվել ճանապարհի առանձին հատվածներում։ Նույն օրենքի առաջին հավելվածի 4.6 կետի համաձայն՝ 4.6. «Նվազագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանը սահմանում է ճանապարհին երթևեկության նվազագույն արագության սահմանը։ Նշանի գործողությունը տարածվում է նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
4.6. Նվազագույն արագության սահմանափակում
Սահմանում է ճանապարհին երթևեկության նվազագույն արագության սահմանը։ Նշանի գործողությունը տարածվում է նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։