Բնակավայրից դուրս՝ տրված ճանապարհային նշանի գործողության գոտում, «B» կարգի ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի երթևեկել ոչ ավելի, քան՝
1
110 կմ/ժ արագությամբ
2
60 կմ/ժ արագությամբ
3
70 կմ/ժ արագությամբ
4
90 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ երթևեկություն, թույլատրվում է. բ) «B» կարգի տրանսպորտային միջոցի երթևեկությունը. բ.ա) եթե այն թեթև կցորդ չի քարշակում, ավտոմայրուղում՝ ոչ ավելի, քան 110 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին՝ ոչ ավելի, քան 90 կմ/ժ արագությամբ։ Նույն օրենքի առաջին հավելվածի 5.3 կետի համաձայն՝ 5.3. «Ավտոճանապարհ» ճանապարհային նշանը՝ ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.3. Ավտոմոբիլային ճանապարհ
Ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։