«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է երկաթգծանցում և դրանից առաջ 100 մետրից ավելի մոտ, բացառությամբ այն դեպքի, երբ այդ վայրերում երթևեկությունը կարգավորվում է խաչմերուկներում օգտագործվող տեսակի լուսացույցով։ Նույն օրենքի առաջին հավելվածի առաջին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.1 կետի համաձայն՝ 1.1. «Արգելափակոցով երկաթգծանց» ճանապարհային նշանը զգուշացնում է արգելափակոցով երկաթգծանցին մոտենալու մասին։ Նույն գլխի ծանոթագրության «բ» ենթակետի համաձայն՝ 1.1, 1.2, 1.10, 1.11, 1.23, 1.24 և 1.26 նշանները կրկնվում են բնակավայրից դուրս, իսկ 1.24 և 1.26 նշանները՝ նաև բնակավայրում։ Երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
1.4.1.-1.4.6. Մոտեցում երկաթգծանցինԲնակավայրից դուրս լրացուցիչ զգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։
1.3.2. Բազմագիծ երկաթուղիԶգուշացնում է երկու կամ ավելի գիծ ունեցող երկաթուղու առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։