Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, եթե նրանք երթևեկում են 90 կմ/ժ արագությամբ։
1
Միայն քառանիվի և մոտոցիկլի վարորդները
2
միայն քվադրոցիկլի վարորդը
3
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
4
միայն մոտոցիկլի վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» և «բ.ա» ենթակետերի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկությունը 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է՝ ա) «A» կարգի, ինչպես նաև «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բոլոր ճանապարհներին ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ. բ) «B» կարգի տրանսպորտային միջոցի երթևեկությունը՝ բ.ա) եթե այն չի իրականացնում թեթև կցորդի քարշակում՝ ավտոմայրուղում ոչ ավելի, քան 110 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին՝ ոչ ավելի, քան 90 կմ/ժ արագությամբ։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.26. Բնակավայրի վերջ
Ցույց է տալիս 5.25 նշանով նշված բնակավայրի վերջը։ Նշանը տեղադրվում է բնակավայրի բոլոր ելքերում՝ կառուցապատման փաստացի սահմանին։