Գնացքն ավարտում է երկաթգծանցով անցումը: Ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝
1
գնացքի անցնելուց և լուսացույցի վրա թարթող դեղին լուսային ազդանշանի միանալուց հետո
2
անհապաղ՝ գնացքի անցնելուց հետո
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի կամ լուսացույցի արգելող ազդանշանի դեպքում ճանապարհային երթևեկության ոչ մի մասնակից չպետք է մտնի երկաթգծանց՝ անկախ ուղեփակոցի կամ կիսաուղեփակոցի վիճակից կամ դրա առկայությունից։ Նույն օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ երկաթգծանցում, բացվող կամրջի մոտեցման մոտ, նավի կամ լաստանավի նավամատույցի մոտ, ճանապարհ հրշեջ ավտոմոբիլների դուրս գալու վայրի մոտ և այն տեղում, որտեղ ճանապարհը ցածր բարձրության վրա հատում է թռչող սարքի հետագիծը, օգտագործվում են մեկ հենակի վրա, միևնույն բարձրության վրա տեղադրված, մեկ կողմ ուղղված երկու հերթափոխով թարթող կամ մեկ թարթող կարմիր կամ դեղին լուսային ազդանշաններ, որոնցից կարմիր լուսային ազդանշանն արգելում է հատել «Կանգ» գիծը, իսկ դրա բացակայության դեպքում՝ անցնել լուսացույցից այն կողմ, իսկ դեղին լուսային ազդանշանը նշանակում է, որ վարորդները կարող են շարունակել երթևեկությունը, բայց միաժամանակ պարտավոր են պահպանել հատուկ զգուշություն։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
1.3.1. Միագիծ երկաթուղի
Զգուշացնում է առանց արգելափակոցի միագիծ երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։