«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ երկաթգծանցում երթևեկությունն արգելող ազդանշան տալիս կարգավորողը կանգնած է վարորդի նկատմամբ կրծքով կամ մեջքով՝ գլխից վեր բարձրացրած գավազանով, կարմիր լապտերով կամ դրոշակով կամ կողքերի վրա պարզած ձեռքերով։ Նույն հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի կամ լուսացույցի արգելող ազդանշանի ժամանակ ճանապարհային երթևեկության ոչ մի մասնակից չպետք է մտնի երկաթգծանց՝ անկախ ուղեփակոցի կամ կիսաուղեփակոցի դիրքից կամ դրա առկայությունից։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե երկաթգծանցում երթևեկությունն արգելված է, վարորդը կանգ է առնում «Կանգ» գծի, 2.4 ճանապարհային նշանի կամ լուսացույցի մոտ, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ուղեփակոցից կամ կիսաուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մետր հեռավորության վրա։ Եթե չկա ոչ ուղեփակոց, ոչ էլ կիսաուղեփակոց, վարորդը պետք է կանգ առնի մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
1.4.1.-1.4.6. Մոտեցում երկաթգծանցինԲնակավայրից դուրս լրացուցիչ զգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։
1.3.2. Բազմագիծ երկաթուղիԶգուշացնում է երկու կամ ավելի գիծ ունեցող երկաթուղու առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։