Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը չի խախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում կարգավորողի այս ազդանշանի ժամանակ։
1
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
2
Միայն մարդատար ավտոմոբիլի և երկրորդ տրամվայի վարորդները
3
Միայն ավտոբուսի և առաջին տրամվայի վարորդները
4
միայն առաջին և երկրորդ տրամվայների վարորդները
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. գ) առաջ պարզած աջ ձեռք − այս ժեստը նշանակում է «կանգ առ» ազդանշան կարգավորողի աջ կողմից և թիկունքի կողմից երթևեկող բոլոր վարորդների համար. ընդ որում, կարգավորողի ձախ կողմից տրամվայն իրավունք ունի երթևեկելու ձախ, իսկ անռելս տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկելու բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկելու միայն աջ։ Հետիոտնն իրավունք ունի անցնելու երթևեկելի մասը կարգավորողի թիկունքի հետևով։