Ավտոմայրուղում անսարք ավտոմոբիլի քարշակումը կատարվում է ինքնաշեն սարքով (պարանով): Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդն իրավունք ունի երթևեկել՝
1
Միայն A ուղղությամբ
2
ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
3
միայն B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ինքնաշեն սարքով քարշակվող տրանսպորտային միջոցին արգելվում է մտնել ավտոմայրուղի։ Ինքնաշեն սարքով քարշակվող անսարք տրանսպորտային միջոցը, որը շարքից դուրս է եկել ավտոմայրուղու վրա, պետք է լքի ավտոմայրուղին մոտակա ելքով։ Սույն մասով նախատեսված ինքնաշեն սարք ասելով հասկացվում են պարանը, մետաղալարը և այլ նմանատիպ միջոցներ։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.1. Ավտոմայրուղի
Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։