1
Սև ավտոմոբիլի վարորդին
2
Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի առաջին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.15 կետի համաձայն՝ 1.15 «Զառիթափ վերելք» ճանապարհային նշանը նախազգուշացնում է զառիթափ վերելքով ճանապարհի հատվածին մոտենալու մասին։ Նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լեռնային ճանապարհին և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհին, ինչպես նաև 1.14 և 1.15 ճանապարհային նշաններով նշված ճանապարհներին, որտեղ վրանցումն անհնար է կամ դժվարացված, վայրէջքով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է կանգնել և ճանապարհը զիջել վերելքով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդին, բացառությամբ այն դեպքի, երբ վրանցման տեղը երթևեկելի մասի երկայնքով այնպես է տեղակայված, որ վերելքով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը, հաշվի առնելով տրանսպորտային միջոցի արագությունը և վիճակը, կկարողանար կանգնել իր առջևում գտնվող վրանցման տեղում, ինչով կբացառվեր տրանսպորտային միջոցներից մեկի հետընթացով երթևեկելու անհրաժեշտությունը։