Ի՞նչ հերթականությամբ պետք է սլաքի ուղղությամբ երթևեկող ավտոմոբիլներն անցնեն խաչմերուկը, եթե շտապ բժշկական օգնության ավտոմոբիլին միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային և ձայնային ազդանշանները:
1
Սկզբում պետք է անցնի շտապ բժշկական օգնության ավտոմոբիլը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը և վերջում՝ ավտոբուսը
2
առաջինը պետք է անցնի շտապ բժշկական օգնության ավտոմոբիլը, այնուհետև՝ ավտոբուսը, և վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
3
Սկզբում պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, հետո՝ շտապ բժշկական օգնության ավտոմոբիլը և վերջում՝ ավտոբուսը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։ Նույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն. 1. Օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդը, որը տրանսպորտային միջոցի վրա միացրել է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և կատարում է ծառայողական առաջադրանք, կարող է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանները պահպանելով շեղվել սույն օրենքի 25-րդ, 31-րդ - 41-րդ և 44-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի N01 և N02 հավելվածներով սահմանված պահանջներից։ Կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանի հետ մեկտեղ լրացուցիչ կարող է միացվել նաև կարմիր փայլատակող թարթող ազդանշանը։ Ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար այդ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է միացնի կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը։ Առաջնահերթությունից կարելի է օգտվել միայն այն դեպքում, երբ վարորդը համոզվի, որ իրեն զիջում են ճանապարհը։ 2. Ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության այն տրանսպորտային միջոցի մոտենալիս, որը միացրել է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը և/կամ բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, դրան, ինչպես նաև դրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցին, որը միացրել է մոտակա լույսի լուսարձակները, ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնել։