Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի խոշոր զարկերակից արյունահոսության բնորոշ նշաններն են՝
1
հագուստն արագ ներծծվում է մուգ գույնի արյունով, որը վերքից հոսում է թույլ շիթով
2
Հագուստը արյունով ներծծված է միայն վերքի տեղում, որը վերքից արտահոսում է թույլ հոսքով
3
Հագուստը թրջված է վառ կարմիր արյունով, որը վերքից հոսում է բաբախող շիթով
Օրենքի բացատրություն
Զարկերակի վնասման դեպքում արյունը վառ ալ կարմիր գույն ունի և վերքից հոսում է բաբախող շիթով։ Զարկերակային արյունահոսությունը վտանգավոր է կյանքի համար, հատկապես խոշոր զարկերակի վնասման դեպքում, քանի որ տուժածը կարճ ժամանակահատվածում կարող է կորցնել մեծ քանակությամբ արյուն։