Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհահատված, որի երթևեկելի մասը պաշտպանված չէ ձնահյուսից, սողանքից և քարաթափից։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ճանապարհի հատված, որի երթևեկելի մասը պաշտպանված չէ ձնահյուսից, սողանքից կամ քարաթափումից։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։
Ճանապարհի սայթաքուն հատված, որտեղ անվադողի և ճանապարհի ծածկույթի կառչման գործակիցը 0,4-ից պակաս է։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։