Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում հատում այնպիսի ճանապարհի հետ, որով երթևեկող վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Հատում այնպիսի ճանապարհի հետ, որով երթևեկող վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը։ Նշանը վտանգավոր հատվածի սկզբից առաջ տեղադրվում է բնակավայրից դուրս՝ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։
Ցույց է տալիս վերելքի վրա կամ ճյուղավորման և հատման վրա արգելակման կամ լրացուցիչ գոտու սկիզբը։ Եթե լրացուցիչ գոտուց առաջ տեղադրված 5.15.3 նշանի վրա պատկերված է 4.6 նշանը (Նվազագույն արագության սահմանափակում), ապա տրանսպորտային միջոցի վարորդը, որը չի կարող շարունակել երթևեկությունը հիմնական գոտում նշված կամ ավելի մեծ արագությամբ, տեղափոխվում է լրացուցիչ գոտի։
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ կամ դեպի ձախ։ Նշանը թույլատրում է նաև հետադարձ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։