Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
Սկզբում պետք է անցնեն տրամվայը և կանաչ ավտոմոբիլը, վերջում՝ կապույտ ավտոմոբիլը
2
առաջինը պետք է անցնի տրամվայը, այնուհետև՝ կապույտ ավտոմոբիլը, վերջում՝ կանաչ ավտոմոբիլը
3
Սկզբում պետք է անցնի կապույտ ավտոմոբիլը, հետո՝ տրամվայը, վերջում՝ կանաչ ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի անռելս տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ իր երթևեկության ուղղությունից. դ) ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։