Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է արգելում առանց կանգ առնելու անցնել մաքսային անցակետով (Վրաստանի մաքսային սահմանին գտնվող մաքսային հսկողության գոտի):
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Վարորդին արգելում է շարունակել երթևեկությունն առանց կանգառի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում՝ հատվող երթևեկելի մասի եզրից առաջ։ Վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ Նշանը տեղադրվում է, եթե ապահովված չէ հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների տեսանելիությունը։ Այն կարող է տեղադրվել նաև երկաթգծանցի կամ կարանտինային դիրքակետի առջև (այս դեպքում վարորդը պարտավոր է կանգ առնել «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում՝ նշանից առաջ)։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։
Արգելում է առանց կանգառի անցնելը մաքսային անցակետով (Վրաստանի մաքսային սահմանին գտնվող մաքսային հսկողության գոտի)։
Արգելում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այլ վտանգի պատճառով։
Արգելում է առանց կանգառի անցնելը հսկիչ կետերով (ոստիկանության կամ կարանտինային դիրքակետ, սահմանային կամ փակ գոտի մուտք, վճարովի ճանապարհ ելք և այլն)։