Տրված ճանապարհային նշաններից ո՞րի գործողությունն է տարածվում երթևեկելի մասերի այն հատման վայրի վրա, որից առաջ տեղադրված է նշանը։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Արգելում է աջ շրջադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։
Արգելում է ձախ շրջադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։
Արգելում է տրանսպորտային միջոցի կայանումը ամսվա կենտ օրերին։ 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցը ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխելու ժամանակը 19-ից մինչև 21 ժամն է։ Այդ ժամանակահատվածում կայանումը թույլատրվում է երթևեկելի մասի երկու կողմերում։ Նշանի գործողությունը չի տարածվում այն փոստային ավտոմոբիլի վրա, որի թափքին կապույտ ֆոնի վրա սպիտակ անկյունագծային շերտ կա, ինչպես նաև միացված տաքսաչափով տաքսու վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։
Արգելում է տրանսպորտային միջոցի կայանումը ամսվա զույգ օրերին։ 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցը ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխելու ժամանակը 19-ից մինչև 21 ժամն է։ Այդ ժամանակահատվածում կայանումը թույլատրվում է երթևեկելի մասի երկու կողմերում։ Նշանի գործողությունը չի տարածվում այն փոստային ավտոմոբիլի վրա, որի թափքին կապույտ ֆոնի վրա սպիտակ անկյունագծային շերտ կա, ինչպես նաև միացված տաքսաչափով տաքսու վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։