Ճանապարհին կամ դրա մոտակայքում երեխա տեսնելու դեպքում վարորդը պետք է՝
1
Մեծացնի արագությունը, որպեսզի ժամանակին անցնի ճանապարհի նշված հատվածը
2
Ցուցաբերի առանձնակի զգուշություն և երթևեկի այնպիսի արագությամբ, որը կկանխի վտանգը և անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտա կանգ առնել առանց կտրուկ արգելակման
3
Կանգնեցնի տրանսպորտային միջոցը և միացնի վթարային լուսային ազդանշանային համակարգը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհին կամ դրա մոտակայքում երեխա տեսնելիս կամ կանգնած ավտոբուս տեսնելիս, որի վրա ամրացված է «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանը, վարորդը պետք է ցուցաբերի առանձնահատուկ զգուշություն և շարժվի այնպիսի արագությամբ, որը կկանխի վտանգը և անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտա կանգ առնել առանց կտրուկ արգելակման։