Միացված արտաքին լուսային սարքերով կամ բաց դռներով կանգնած տրանսպորտային միջոցների երկայնքով երթևեկելիս վարորդը պետք է՝
1
Նվազեցնի արագությունը և միացնի վթարային լուսային ազդանշանային համակարգը, որպեսզի կանգնած տրանսպորտային միջոցի հանկարծակի տեղից շարժվելու դեպքում ժամանակին ապահովի վտանգի կանխումը
2
Ցուցաբերի առանձնահատուկ զգուշություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում ժամանակին ապահովի ճանապարհին հետիոտների և երեխաների անսպասելի հայտնվելով առաջացած վտանգի կանխումը
3
Տա ձայնային ազդանշան և մեծացնի արագությունը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ճանապարհին կանգնած տրանսպորտային միջոցի կողքով երթևեկելիս վարորդը պետք է առանձնահատուկ զգուշություն ցուցաբերի միացված արտաքին լուսային սարքով կամ բաց դռնով տրանսպորտային միջոցի նկատմամբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ժամանակին կանխի ճանապարհին հետիոտների և երեխաների անսպասելի հայտնվելով առաջացած վտանգը։