Անձրևի և ձյան ժամանակ երթևեկելիս վարորդը պետք է՝
1
Նվազեցնի արագությունը և մեծացնի հեռավորությունը իր և իր առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև
2
Միացնի վթարային լուսային ազդանշանային համակարգը
3
Նվազեցնի հեռավորությունը իր և իր առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ ճանապարհին երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. քանի որ անձրևի և ձյան ժամանակ երթևեկելիս մեծանում են տրանսպորտային միջոցի արգելակման համար անհրաժեշտ ժամանակը և տարածությունը, և, բացի այդ, տեղումները վատթարացնում են տեսանելիությունը, վարորդը պետք է նվազեցնի արագությունը և մեծացնի հեռավորությունն իր տրանսպորտային միջոցի և դրա առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև։