Թվարկվածներից ո՞րը կարող է դառնալ տրանսպորտային միջոցին հետևից բախվելու պատճառ։
1
Այս տոմսում թվարկված ցանկացած հանգամանք
2
Միայն առջևից ընթացող տրանսպորտային միջոցի հանկարծակի և կտրուկ արգելակումը
3
Միայն առջևից ընթացող տրանսպորտային միջոցի հետ ոչ պատշաճ պահպանված հեռավորությունը
4
Միայն վարորդի անուշադրությունը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 33-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ այլ տրանսպորտային միջոցին հետևող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է պահպանի պատշաճ հեռավորություն, որպեսզի խուսափի բախումից իր առջևից ընթացող տրանսպորտային միջոցի անսպասելի արգելակման կամ կանգառի դեպքում։ Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է նաև պահպանել կողային միջակայքը։ Նույն օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «լ» ենթակետի համաձայն՝ վազանցի ժամանակ վթարային իրավիճակն առավել հաճախ ստեղծվում է հեռավորությունը չպահպանելու և հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ անբավարար ուշադրություն դրսևորելու պատճառով։