Օրվա լուսավոր ժամին ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով մոտակա լույսի լուսարձակների և հետևի եզրաչափային լույսերի միացումը պարտադիր է՝
1
միայն երթուղային տրանսպորտային միջոցներին՝ հատուկ նրանց համար հատկացված երթևեկագոտում, հիմնական հոսքին հակառակ երթևեկելիս
2
միայն ավտոբուսով կամ պատշաճ կահավորված բեռնատար ավտոմոբիլի թափքով երեխաների խումբ փոխադրելիս
3
Միայն մեխանիկական տրանսպորտային միջոցը քարշակելիս՝ քարշակող տրանսպորտային միջոցի վրա
4
Այս տոմսում թվարկված բոլոր դեպքերում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 8-րդ կետի «բ», «դ» և «ե» ենթակետերի համաձայն՝ օրվա լուսավոր ժամին ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով պարտադիր է միացնել մոտակա լույսի լուսարձակները և հետևի եզրաչափային լույսերը՝ բ) ավտոբուսով կամ պատշաճ կահավորված բեռնատար ավտոմոբիլի թափքով երեխաների խումբ փոխադրելիս. դ) մեխանիկական տրանսպորտային միջոց քարշակելիս՝ քարշակող տրանսպորտային միջոցի վրա. ե) երթուղային տրանսպորտային միջոցի վրա, երբ այն երթևեկում է հատուկ իր համար առանձնացված գոտով՝ հիմնական հոսքին հակառակ ուղղությամբ։