imecadine.ge

Վազանց և հանդիպակացի կողանցում

35 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Որտեղ է վազանցը թույլատրված, որտեղ՝ արգելված, նեղ ճանապարհին առավելությունը։

Տոմս №264 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում արգելվա՞ծ է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել:

1 արգելվում է
2 Չի արգելվում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է երկաթգծանցում և դրանից առաջ 100 մետրից ավելի մոտ, բացառությամբ այն դեպքի, երբ այդ վայրերում երթևեկությունը կարգավորվում է այնպիսի տեսակի լուսացույցով, որն օգտագործվում է խաչմերուկներում:

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.3.2. Բազմագիծ երկաթուղի

Զգուշացնում է երկու կամ ավելի գիծ ունեցող երկաթուղու առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։

1.4.1.-1.4.6. Մոտեցում երկաթգծանցին

Բնակավայրից դուրս լրացուցիչ զգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։

Տոմս №265 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ։

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով և 43-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, արգելվում է մեխանիկական տրանսպորտային միջոցի երթևեկությունը եզրագոտով, հեծանվային երթևեկության գոտով, հեծանվաարահետով, մայթով և հետիոտնային արահետով։ Երթևեկության անվտանգության միջոցները պահպանելով՝ թույլատրվում է բեռ առաքող մեխանիկական տրանսպորտային միջոցի մոտեցումն ամենակարճ ճանապարհով անմիջապես եզրագոտու, հեծանվային երթևեկության գոտու, հեծանվաարահետի, մայթի և հետիոտնային արահետի մոտ տեղակայված ձեռնարկությանը և օբյեկտին, եթե դրա համար այլ հնարավորություն չկա։ Սույն կետով սահմանված արգելքը չի տարածվում ճանապարհաշահագործման և կոմունալ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.7.1. Հատում երկրորդական ճանապարհի հետ

Հատում այնպիսի ճանապարհի հետ, որով երթևեկող վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը։ Նշանը վտանգավոր հատվածի սկզբից առաջ տեղադրվում է բնակավայրից դուրս՝ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №267 — իրավիճակի նկար

Արգելվա՞ծ է արդյոք սպիտակ մարդատար ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ վազանց կատարել:

1 արգելվում է
2 Չի արգելվում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով։
Տոմս №269 — իրավիճակի նկար

Արգելվա՞ծ է արդյոք մոխրագույն մարդատար ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ վազանց կատարել:

1 Չի արգելվում
2 արգելվում է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» և «ա.բ» ենթակետերի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկից տարբերվող խաչմերուկում կամ անմիջապես այդ խաչմերուկից առաջ, բացառությամբ այն դեպքի, երբ վազանցն իրականացվում է այն ճանապարհի վրա, որով երթևեկելիս վարորդին տրվում է խաչմերուկում առաջնահերթ երթևեկության իրավունք։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի 1.7.1 կետի համաձայն՝ 1.7.1 «Հատում երկրորդական ճանապարհի հետ» ճանապարհային նշանը՝ հատում այնպիսի ճանապարհի հետ կամ միացում այնպիսի ճանապարհի հետ, որով երթևեկող վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.7.1. Հատում երկրորդական ճանապարհի հետ

Հատում այնպիսի ճանապարհի հետ, որով երթևեկող վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը։ Նշանը վտանգավոր հատվածի սկզբից առաջ տեղադրվում է բնակավայրից դուրս՝ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №273 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը սլաքի ուղղությամբ վազանց կատարել։

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վազանցը պետք է կատարվի ձախ կողմից։ Աջ կողմից վազանցը թույլատրվում է այն դեպքում, եթե վարորդը, որին վազանցում են, ազդանշան է տվել, որ մտադիր է ձախ շրջադարձ կատարել, և իր տրանսպորտային միջոցն այնպես է ուղղել, որ թեքվի այլ ճանապարհ կամ մտնի ճանապարհին հարակից տարածք կամ կանգ առնի այդ կողմում։
Տոմս №275 — իրավիճակի նկար

Արգելվա՞ծ է արդյոք բնակավայրից դուրս մարդատար ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ վազանց կատարել, եթե տրակտորը շարժվում է 30 կմ/ժ արագությամբ:

1 արգելվում է
2 Չի արգելվում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ բնակավայրերից դուրս և բնակավայրերում երթևեկելի մասի այն հատվածում, որտեղ թույլատրվում է երթևեկել 80 կմ/ժ-ից ավելի արագությամբ, վարորդը պետք է երթևեկի երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ։ Արգելվում է զբաղեցնել ձախ գոտին, երբ աջ գոտին ազատ է, բացառությամբ խոչընդոտը շրջանցելու, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքերի։ Նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վազանցը պետք է կատարվի ձախ կողմից։ Աջ կողմից վազանցը թույլատրվում է այն դեպքում, եթե վարորդը, որին վազանցում են, ազդանշան է տվել, որ մտադիր է ձախ շրջադարձ կատարել, և իր տրանսպորտային միջոցն այնպես է ուղղել, որ թեքվի այլ ճանապարհ կամ մտնի ճանապարհին հարակից տարածք կամ կանգ առնի այդ կողմում։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

3.20. Վազանցն արգելված է

Արգելում է բոլոր տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցների վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ երթևեկող տրանսպորտի)։ Թույլատրվում է առանց կողային կցորդի մոտոցիկլի, մոպեդի և հեծանիվի վազանցը՝ առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։

3.24. Առավելագույն արագության սահմանափակում

Արգելում է երթևեկությունը նշանի վրա նշվածից ավելի արագությամբ (կմ/ժ)։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ 5.23.1 և 5.23.2 նշաններով նշված բնակավայրի առջև տեղադրված 3.24 նշանի գործողությունը տարածվում է համապատասխանաբար մինչև բնակավայրը նշող 5.23.1 և 5.23.2 նշանները։

Տոմս №277 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Ոչ մի ավտոմոբիլի վարորդ
2 Երկու ավտոմոբիլների վարորդը
3 Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
4 միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վազանցը պետք է կատարվի ձախ կողմից: Աջ կողմից վազանցը թույլատրվում է այն դեպքում, եթե վարորդը, որին վազանցում են, ազդանշան է տվել, որ մտադիր է թեքվել ձախ, և իր տրանսպորտային միջոցն այնպես է ուղղել, որ թեքվի այլ ճանապարհ կամ մտնի ճանապարհին հարակից տարածք, կամ կանգ առնի այդ կողմում: Նույն հոդվածի 9-րդ կետի «ա.ա» և «ա.բ» ենթակետերի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկից տարբերվող խաչմերուկում կամ անմիջապես այդ խաչմերուկից առաջ, բացառությամբ՝ ա.ա) սույն օրենքով նախատեսված՝ աջից թույլատրված վազանցի դեպքի. ա.բ) այն դեպքի, երբ վազանցը կատարվում է ճանապարհով, որով երթևեկելիս վարորդին տրվում է խաչմերուկում առաջնահերթ երթևեկության իրավունք:

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

Տոմս №278 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլի վարորդը վազանց կատարել սլաքի ուղղությամբ։

1 Իրավունք ունի
2 իրավունք չունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.22 կետի համաձայն՝ 3.22 «Բեռնատարներով վազանցն արգելվում է» ճանապարհային նշանը արգելում է 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից պակաս արագությամբ երթևեկող տրանսպորտի), ինչպես նաև տրակտորով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ լծասայլային տրանսպորտի և հեծանիվի)։ Նույն օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները, վազանցն արգելվում է վազանցն արգելող նշանով կամ գծանշմամբ սահմանված վայրում։
Տոմս №279 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին է արգելվում սլաքի ուղղությամբ երթևեկելը, եթե տվյալ ճանապարհի միջին գոտին օգտագործվում է երկու ուղղությամբ երթևեկության համար:

1 երկու ավտոմոբիլների վարորդներին
2 Ոչ մի ավտոմոբիլի վարորդին
3 Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդին
4 Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ երթևեկության երեք գոտի ունեցող (բացառությամբ 1.9 ճանապարհային գծանշման) երկկողմանի երթևեկությամբ ճանապարհին տրանսպորտային միջոցի վարորդը չպետք է վերադասավորվի երթևեկելի մասի ծայրային գոտի, որտեղ իրականացվում է հակառակ ուղղության երթևեկություն։ Եթե երթևեկության երեք գոտի ունեցող ճանապարհին միջին գոտին օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, այդ գոտի դուրս գալը թույլատրվում է միայն վազանցի, խոչընդոտի շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի նպատակով։
Տոմս №280 — իրավիճակի նկար

Կխախտի՞ արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Կխախտի
2 չի խախտի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջները պահպանելով՝ պետք է կատարվեն հետևյալ պահանջները. բ) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը չի կարգավորվում ոչ ճանապարհային լուսացույցով, ոչ էլ կարգավորողի միջոցով, վարորդը հետիոտնային անցումին մոտենալիս պետք է համապատասխանաբար նվազեցնի արագությունը, որպեսզի վտանգ չստեղծի այդ անցում մտած կամ մտնող հետիոտների համար, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի հետիոտներին։ Նույն օրենքի 34-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարող է վազանցել այն տրանսպորտային միջոցը, որը մոտենում է հետիոտնային անցումին կամ կանգ է առել անմիջապես այդ անցումից առաջ, միայն բավարար չափով նվազեցված արագությամբ, որպեսզի ապահովի ժամանակին կանգառն անցման վրա հետիոտն հայտնաբերելու դեպքում։ Արգելվում է վազանցը հետիոտնային անցման վրա, եթե դրանով հետիոտն է անցնում։
Տոմս №282 — իրավիճակի նկար

Արգելվա՞ծ է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ վազանց կատարել:

1 Չի արգելվում
2 արգելվում է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «ա.բ» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկից տարբերվող խաչմերուկում կամ անմիջապես այդ խաչմերուկից առաջ, բացառությամբ այն դեպքի, երբ վազանցը կատարվում է այն ճանապարհով, որով երթևեկելիս վարորդին տրվում է խաչմերուկում առավելության իրավունք։ Նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արգելքները չեն տարածվում երկանիվ հեծանիվի, մոպեդի և առանց կողակառքի երկանիվ մոտոցիկլի վազանցի դեպքերի վրա։
Տոմս №283 — իրավիճակի նկար

Արգելվա՞ծ է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ վազանց կատարել:

1 արգելվում է
2 Չի արգելվում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «ա.բ» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկից տարբերվող խաչմերուկում կամ անմիջապես այդ խաչմերուկից առաջ, բացառությամբ այն դեպքի, երբ վազանցը կատարվում է այն ճանապարհով, որով երթևեկելիս վարորդին տրվում է խաչմերուկում առավելության իրավունք։ Նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արգելքները չեն տարածվում երկանիվ հեծանիվի, մոպեդի և առանց կողակառքի երկանիվ մոտոցիկլի վազանցի դեպքերի վրա։
Տոմս №284 — իրավիճակի նկար

Արգելվա՞ծ է արդյոք կանաչ ավտոմոբիլի վարորդին հանդիպակաց երթևեկության գոտի անցնելով վազանցի մանևր կատարել։

1 արգելվում է
2 Չի արգելվում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.15 կետի համաձայն՝ 1.15. «Զառիթափ վերելք» ճանապարհային նշանը նախազգուշացնում է զառիթափ վերելքով ճանապարհահատվածին մոտենալու մասին։ Նույն օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով։
Տոմս №285 — իրավիճակի նկար

Կխախտի՞ արդյոք ճանապարհային երթևեկության կանոնները կապույտ մարդատար ավտոմոբիլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե մինչև վերելքի վերջը հեռավորությունը 80 մետր է։

1 Կխախտի
2 չի խախտի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.15 կետի համաձայն՝ 1.15. «Զառիթափ վերելք» ճանապարհային նշանը նախազգուշացնում է զառիթափ վերելքով ճանապարհահատվածին մոտենալու մասին։ Նույն օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով։
Տոմս №286 — իրավիճակի նկար

Արգելվո՞ւմ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով վազանցի մանևր կատարել։

1 արգելվում է
2 Չի արգելվում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.15 կետի համաձայն՝ 1.15. «Զառիթափ վերելք» ճանապարհային նշանը նախազգուշացնում է զառիթափ վերելքով ճանապարհահատվածին մոտենալու մասին։ Նույն օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով։
Տոմս №287 — իրավիճակի նկար

Արգելվա՞ծ է արդյոք կանաչ ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ վազանց կատարել:

1 Չի արգելվում
2 արգելվում է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.15 կետի համաձայն՝ 1.15. «Զառիթափ վերելք» ճանապարհային նշանը նախազգուշացնում է զառիթափ վերելքով ճանապարհահատվածին մոտենալու մասին։ Նույն օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով։
Տոմս №289 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում արգելվա՞ծ է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել:

1 Չի արգելվում
2 արգելվում է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարող է վազանցել այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է հետիոտնային անցմանը կամ կանգ է առել անմիջապես այդ անցումից առաջ, միայն բավականաչափ նվազեցված արագությամբ, որպեսզի ապահովի ժամանակին կանգառը անցման վրա հետիոտն հայտնաբերելու դեպքում։ Արգելվում է վազանցը հետիոտնային անցման վրա, եթե դրանով հետիոտն է շարժվում։
Տոմս №291 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը սկսել վազանցի մանևրը, եթե մարդատար ավտոմոբիլի վարորդը միացրել է ձախ շրջադարձի ցուցիչը և սկսել է վազանցը։

1 Իրավունք ունի
2 իրավունք չունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ վազանցն սկսելուց առաջ վարորդը, այնպես, որ չխախտի սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և 32-րդ հոդվածով սահմանված պահանջները, պետք է համոզվի, որ իր հետևից եկող ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդ վազանց չի սկսել։

Վազանցն սկսելուց առաջ վարորդը պետք է համոզվի.

1 միայն նրանում, որ իր հետևից եկող տրանսպորտային միջոցներից ոչ մեկի վարորդը վազանց չի սկսել
2 միայն նրանում, որ այն երթևեկագոտին, որտեղ պատրաստվում է դուրս գալ, բավարար հեռավորության վրա ազատ է, ընդ որում երկու տրանսպորտային միջոցների արագությունների հարաբերությունը թույլ է տալիս վազանցը կատարել բավականաչափ կարճ ժամանակում
3 Միայն նրանում, որ նույն երթևեկելի գոտով իր առջևից երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը ազդանշան չի տվել, որ մտադիր է վազանցել այլ տրանսպորտային միջոցի
4 Այս տոմսում թվարկված բոլոր հանգամանքներում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ վազանցը սկսելուց առաջ վարորդը, առանց խախտելու սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և 32-րդ հոդվածով սահմանված պահանջները, պետք է համոզվի, որ՝ ա) իր հետևից եկող ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդ վազանց չի սկսել. բ) երթևեկության նույն գոտում իր առջևից գնացող տրանսպորտային միջոցի վարորդը ազդանշան չի տվել, որ մտադիր է վազանցել այլ տրանսպորտային միջոցի։ Արգելվում է վազանցել այն տրանսպորտային միջոցին, որը կատարում է վազանց կամ արգելքի շրջանցում. գ) ինքը կարող է վազանցն իրականացնել այնպես, որ վտանգ կամ խոչընդոտ չստեղծի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար։ Նա պետք է համոզվի նաև, որ երթևեկության գոտին, որի վրա մտադիր է դուրս գալ, բավարար հեռավորության վրա ազատ է, և երկու տրանսպորտային միջոցների արագությունների հարաբերակցությունը հնարավորություն է տալիս վազանցել բավականաչափ կարճ ժամանակում։

Թույլատրելի՞ է արդյոք այն տրանսպորտային միջոցի վազանցը, որը մոտենում է երթևեկելի մասում համապատասխանաբար նշված հետիոտնային անցմանը, կամ որը կանգ է առել անմիջապես այդ անցումից առաջ։

1 Թույլատրելի է, եթե հետիոտնային անցումով հետիոտն չի անցնում, ընդ որում միայն բավականաչափ նվազեցված արագությամբ, որպեսզի ապահովվի ժամանակին կանգառը անցումում հետիոտներ հայտնաբերելու դեպքում
2 թույլատրելի է միայն բնակավայրից դուրս, այն ճանապարհին, որտեղ թույլատրելի առավելագույն արագության սահմանը 60 կմ/ժ-ից ավելի է
3 Հետիոտնային անցումներում, ինչպես նաև դրանցից առաջ ոչ պակաս, քան 100 մետր հեռավորության վրա վազանցն անթույլատրելի է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարող է վազանցել այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է հետիոտնային անցմանը կամ կանգ է առել անմիջապես այդ անցումից առաջ, միայն բավականաչափ նվազեցված արագությամբ, որպեսզի ապահովի ժամանակին կանգառը անցման վրա հետիոտն հայտնաբերելու դեպքում։ Արգելվում է վազանցը հետիոտնային անցման վրա, եթե դրանով հետիոտն է շարժվում։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ