imecadine.ge

Երթևեկության սկիզբ, մանևրում, դասավորություն

61 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Գոտու փոփոխություն, շրջադարձեր, հետընթաց և ճիշտ դասավորություն։

# 2
Տոմս №2 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս ճանապարհը զիջել հետիոտներին:

1 պարտավոր չէ
2 պարտավոր է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ վարորդը հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս կամ ճանապարհից նման տարածք մուտք գործելիս պետք է ճանապարհը զիջի հետիոտներին։
Տոմս №10 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի հետադարձի մանևր կատարել՝

1 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
2 միայն B ուղղությամբ
3 Միայն A ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4.3 կետի համաձայն՝ 4.3 «Շրջանաձև երթևեկություն» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №52 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Կանաչ ավտոմոբիլի վարորդը
2 սպիտակ ավտոմոբիլի վարորդը
3 Կարմիր ավտոմոբիլի վարորդը
4 Դեղին ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ցանկացած երթևեկելի մասում, զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար նախատեսված երեք կամ ավելի երթևեկության գոտիների առկայության դեպքում, ծայրահեղ ձախ երթևեկության գոտին զբաղեցնելը թույլատրվում է միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ մյուս երթևեկության գոտիները զբաղված են, ինչպես նաև վազանցի, ձախ շրջադարձի կամ հետադարձի նպատակով, իսկ բեռնատար ավտոմոբիլների համար՝ միայն ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ։
Տոմս №91 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 դեղին ավտոմոբիլի վարորդին
2 Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ երթևեկության ուղղությունը չփոխելով մի երթևեկության գոտուց մյուսը վերադասավորվելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը երթևեկում է նույն ուղղությամբ այն գոտում, որտեղ վերադասավորվում է։ Նույն ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների կողմից երթևեկության գոտիները միաժամանակ փոխելիս, երթևեկության հետագծերի հատման դեպքում, անցման առավելությունը տրվում է աջ կողմում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին։
Տոմս №98 — իրավիճակի նկար

Խաչմերուկի մոտակայքում ճանապարհի լայնությունը թույլ չի տալիս բեռնատար ավտոմոբիլի հետադարձ: Իրավունք ունի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը հետադարձ կատարել:

1 Իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ավտոմոբիլի լրիվ զանգվածը չի գերազանցում 11 տոննան
2 իրավունք ունի, եթե ապահովված կլինի երթևեկության անվտանգությունը, և խոչընդոտ չի ստեղծվի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար
3 իրավունք չունի, քանի որ խաչմերուկում հետադարձն արգելված է
4 իրավունք չունի, քանի որ հետադարձը թույլատրվում է կատարել միայն ծայրահեղ ձախ երթևեկագոտուց
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ այլ ճանապարհ դուրս գալու կամ ճանապարհին հարակից տարածք մտնելու համար աջ կամ ձախ շրջադարձից առաջ, այնպես, որ չխախտի սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջները, եթե տրանսպորտային միջոցի վարորդը մտադիր է ճանապարհից դուրս գալ ձախ կողմից, տրանսպորտային միջոցը, որքան դա հնարավոր է, պետք է մոտենա ճանապարհի երթևեկելի մասի առանցքին (երկկողմանի երթևեկությամբ ճանապարհներին) կամ երթևեկելի մասի ձախ եզրին (միակողմանի երթևեկությամբ ճանապարհներին), իսկ եթե նա մտադիր է դուրս գալ երկկողմանի երթևեկությամբ այլ ճանապարհ, շրջադարձը պետք է կատարի այնպես, որ երթևեկելի մասերի հատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի հակադիր երթևեկության կողմում։ Նույն հոդվածի 10-րդ և 11-րդ կետերի համաձայն. 10. Եթե խաչմերուկից դուրս հետադարձ կատարելիս երթևեկելի մասի լայնությունը բավարար չէ ծայրահեղ ձախ դիրքից հետադարձ կատարելու համար, այդ մանևրը կարող է կատարվել երթևեկելի մասի աջ եզրից կամ աջ կողնակից։ Ընդ որում, վարորդը պետք է ճանապարհը զիջի նույն և հակառակ ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցներին։ 11. Եթե խաչմերուկում երթևեկելի մասի լայնությունը բավարար չէ ծայրահեղ ձախ դիրքից հետադարձ կատարելու համար, վարորդը պարտավոր է այդ մանևրը կատարել խաչմերուկից դուրս, բացառությամբ այն դեպքի, երբ խաչմերուկի մոտակայքում ճանապարհի լայնությունը դրա հնարավորությունը չի տալիս։ Բոլոր դեպքերում պետք է ապահովվի երթևեկության անվտանգությունը, և խոչընդոտ չպետք է ստեղծվի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։ Սույն կետով սահմանված կանոնը չի տարածվում այն խաչմերուկների վրա, որտեղ հետադարձն արգելված է համապատասխան ճանապարհային նշանով կամ ճանապարհային գծանշմամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

5.19.2. Հետիոտնային անցում

Ճանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի ձախ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման հեռավոր սահմանի մոտ։

Տոմս №117 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 բեռնատար ավտոմոբիլի վարորդին
2 մարդատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վայրում, անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։
Տոմս №132 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 բեռնատար ավտոմոբիլի վարորդին
2 մարդատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։
Տոմս №137 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է սպիտակ մարդատար ավտոմոբիլի վարորդի մոտ առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Ինչպես մոտոցիկլի վարորդի, այնպես էլ տրամվայի վարորդի նկատմամբ
2 Միայն տրամվայի վարորդի նկատմամբ
3 Միայն մոտոցիկլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ կետերի համաձայն. 3. Հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին և հետիոտնին, իսկ ճանապարհից դուրս գալիս՝ այն հետիոտնին, հեծանվորդին, մոպեդի և երկանիվ էլեկտրական ինքնագլորի վարորդներին, որոնց ճանապարհը նա հատում է։ 9. Ձախ շրջադարձի կամ խաչմերուկից դուրս հետադարձի ժամանակ անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցին և զուգընթաց ուղղությամբ երթևեկող տրամվային։
Տոմս №230 — իրավիճակի նկար

Սլաքի ուղղությամբ երթևեկող ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում ճանապարհային երթևեկության կանոնները:

1 Միայն «CE» և «B» կարգերի ավտոմոբիլների վարորդները
2 Միայն «CE» կարգի ավտոմոբիլի վարորդը
3 միայն տրակտորի և «CE» կարգի ավտոմոբիլի վարորդները
4 միայն տրակտորի վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «գ.գ» ենթակետերի համաձայն՝ ավտոմայրուղում, ավտոմայրուղու մուտքում և ելքում. ա) արգելվում է հետիոտների, կենդանիների, հեծանիվների, մոպեդների, երկանիվ էլեկտրական ինքնագլորների, ինչպես նաև ավտոմոբիլներից և դրանց կցորդներից տարբերվող բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը: գ.գ) վարորդին արգելվում է երկրորդ գոտուց այն կողմ երթևեկել բեռնափոխադրող այն ավտոմոբիլով (կցորդներով կամ առանց դրանց), որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3,5 տոննան, կամ այն կցորդով ավտոմոբիլներով, որոնց ընդհանուր երկարությունը 7 մետրից ավելի է:

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.1. Ավտոմայրուղի

Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։

3.24. Առավելագույն արագության սահմանափակում

Արգելում է երթևեկությունը նշանի վրա նշվածից ավելի արագությամբ (կմ/ժ)։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ 5.23.1 և 5.23.2 նշաններով նշված բնակավայրի առջև տեղադրված 3.24 նշանի գործողությունը տարածվում է համապատասխանաբար մինչև բնակավայրը նշող 5.23.1 և 5.23.2 նշանները։

Տոմս №297 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին արգելված չէ երթևեկել սլաքի ուղղությամբ, եթե տվյալ ճանապարհը չի սպասարկում հարակից տարածքները։

1 «B» կարգի ավտոմոբիլի վարորդին
2 «C» կարգի ավտոմոբիլի վարորդին
3 Մոպեդի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 3.22 կետի համաձայն՝ 3.22 «Բեռնատար ավտոմոբիլով վազանցն արգելվում է» ճանապարհային նշանն արգելում է 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից պակաս արագությամբ երթևեկող տրանսպորտի), ինչպես նաև տրակտորով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ լծասայլային տրանսպորտի և հեծանիվի)։ Նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին−3-րդ կետերը կիրառելիս ավտոմայրուղուն հավասարեցվում են ավտոմոբիլային երթևեկության համար նախատեսված և 5.3 ճանապարհային նշանով նշված այն ճանապարհները, որոնք չեն սպասարկում հարակից տարածքները։ Նույն հավելվածի 5.3 կետի համաձայն՝ 5.3. «Ավտոմոբիլային ճանապարհ» ճանապարհային նշան − ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

3.22. Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելված է

Արգելում է 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատար ավտոմոբիլներով այլ տրանսպորտային միջոցների վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ երթևեկող տրանսպորտի), ինչպես նաև տրակտորներով այլ տրանսպորտային միջոցների վազանցը (բացառությամբ լծասայլային տրանսպորտի և հեծանիվների)։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։

5.3. Ավտոմոբիլային ճանապարհ

Ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։

Եթե երթևեկության երեք գոտի ունեցող երկկողմանի երթևեկությամբ ճանապարհի միջին գոտին օգտագործվում է երկու ուղղությամբ երթևեկության համար, զուգընթաց ուղղության երթևեկության կողմ է համարվում՝

1 Միջին և աջ երթևեկելի գոտիները
2 միայն աջ կողմում գտնվող երթևեկագոտին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ճանապարհային գծանշմամբ նշված երեք երթևեկության գոտի ունեցող երկկողմանի երթևեկությամբ ճանապարհին զուգընթաց ուղղությամբ երթևեկության կողմ է համարվում միայն աջ կողմում գտնվող երթևեկության գոտին, եթե ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցներով այլ բան սահմանված չէ։
Տոմս №359 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է մոխրագույն ավտոմոբիլի վարորդին տրվում առավելություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ
2 Միայն սպիտակ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 Ինչպես մոտոցիկլի, այնպես էլ սպիտակ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
4 միայն մոտոցիկլի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ առանց երթևեկության ուղղությունը փոխելու մի երթևեկության գոտուց մյուսը վերադասավորվելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի այն երթևեկության գոտով զուգընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցին, որը նա պատրաստվում է զբաղեցնել։
Տոմս №361 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում տրանսպորտային միջոցների կողմից երթևեկության գոտիները միաժամանակ փոխելիս անցնելու առավելությունը տրվում է՝

1 մարդատար ավտոմոբիլի վարորդին
2 բեռնատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ երթևեկության ուղղությունը չփոխելով մի երթևեկության գոտուց մյուսը վերադասավորվելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը երթևեկում է նույն ուղղությամբ այն գոտում, որտեղ վերադասավորվում է։ Նույն ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների կողմից երթևեկության գոտիները միաժամանակ փոխելիս, երթևեկության հետագծերի հատման դեպքում, անցման առավելությունը տրվում է աջ կողմում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին։
Տոմս №362 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե երթևեկելի մասի լայնությունը բավարար չէ ձախ երթևեկագոտուց հետադարձ կատարելու համար։

1 Իրավունք ունի
2 իրավունք չունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ եթե խաչմերուկից դուրս հետադարձ կատարելիս երթևեկելի մասի լայնությունը բավարար չէ ծայրահեղ ձախ դիրքից մանևր կատարելու համար, այն կարող է կատարվել երթևեկելի մասի աջ եզրից կամ աջ եզրագոտուց, ընդ որում՝ վարորդը պետք է զիջի ճանապարհը զուգընթաց և հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին։ Նույն օրենքի 2-րդ հավելվածի 1.11 կետի համաձայն՝ 1.11. հորիզոնական ճանապարհային գծանշումը բաժանում է հանդիպակաց կամ զուգընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածում, որտեղ վերախմբավորումը թույլատրված է միայն մեկ գոտուց. նշում է հետադարձի վայրը, կայանատեղիից ելքը և մուտքը և այլն, որտեղ երթևեկությունը թույլատրված է միայն մեկ կողմում։ 1.11 գիծը հատելը թույլատրվում է ընդհատվող գծի կողմից, ինչպես նաև անընդհատ գծի կողմից, սակայն միայն վազանցը կամ շրջանցումն ավարտելիս։
Տոմս №363 — իրավիճակի նկար

Եթե երթևեկելի մասի լայնությունն անբավարար է ձախ գոտուց բեռնատար ավտոմոբիլի հետադարձի համար, սլաքի ուղղությամբ երթևեկելիս բեռնատար ավտոմոբիլի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել՝

1 երեք տրանսպորտային միջոցների վարորդներին
2 միայն սև մարդատար ավտոմոբիլի վարորդին
3 միայն տրամվայի վարորդին
4 միայն սպիտակ մարդատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերի համաձայն. 10. Եթե խաչմերուկից դուրս հետադարձ կատարելիս երթևեկելի մասի լայնությունը բավարար չէ ծայրահեղ ձախ դիրքից հետադարձ կատարելու համար, այդ մանևրը կարող է կատարվել երթևեկելի մասի աջ եզրից կամ աջ եզրագոտուց։ Ընդ որում, վարորդը պետք է զիջի ճանապարհը զուգընթաց և հանդիպակաց ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցներին։ 11. Եթե խաչմերուկում երթևեկելի մասի լայնությունը բավարար չէ ծայրահեղ ձախ դիրքից հետադարձ կատարելու համար, վարորդը պարտավոր է այդ մանևրը կատարել խաչմերուկից այն կողմ, բացառությամբ այն դեպքի, երբ խաչմերուկի մոտակայքում ճանապարհի լայնությունը դրա հնարավորությունը չի տալիս։ Բոլոր դեպքերում պետք է ապահովվի երթևեկության անվտանգությունը, և խոչընդոտ չպետք է ստեղծվի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։ Սույն կետով սահմանված կանոնը չի տարածվում այն խաչմերուկների վրա, որտեղ հետադարձն արգելված է համապատասխան ճանապարհային նշանով կամ ճանապարհային գծանշումով։
Տոմս №364 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե երթևեկելի մասի լայնությունը բավարար չէ ձախ երթևեկագոտուց շրջադարձ կատարելու համար։

1 իրավունք ունի, եթե ապահովված կլինի երթևեկության անվտանգությունը, և խոչընդոտ չի ստեղծվի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար
2 իրավունք չունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի և 8-րդ կետի համաձայն. 7. Այլ ճանապարհ դուրս գալու կամ ճանապարհին հարակից տարածք մտնելու համար աջ կամ ձախ շրջադարձից առաջ, այնպես, որ չխախտի սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջները, եթե տրանսպորտային միջոցի վարորդը մտադիր է ճանապարհից դուրս գալ. բ) ձախ կողմից, տրանսպորտային միջոցը, որքան դա հնարավոր է, պետք է մոտենա ճանապարհի երթևեկելի մասի առանցքին (երկկողմանի երթևեկությամբ ճանապարհին) կամ երթևեկելի մասի ձախ եզրին (միակողմանի երթևեկությամբ ճանապարհին), իսկ եթե նա մտադիր է դուրս գալ երկկողմանի երթևեկությամբ այլ ճանապարհ, շրջադարձը պետք է կատարի այնպես, որ երթևեկելի մասերի հատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի հակադիր երթևեկության կողմում։ 8. Եթե վարորդը տրանսպորտային միջոցի եզրաչափի կամ այլ պատճառով չի կարողանում կատարել շրջադարձը, սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ թույլատրվում է շեղվել այդ կանոններից, եթե ապահովված կլինի երթևեկության անվտանգությունը, և խոչընդոտ չի ստեղծվի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։
Տոմս №366 — իրավիճակի նկար

Խաչմերուկի մոտակայքում ճանապարհի լայնությունը հետադարձի հնարավորություն չի տալիս։ Իրավունք ունի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ։

1 Իրավունք ունի
2 իրավունք չունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ եթե խաչմերուկում երթևեկելի մասի լայնությունը բավարար չէ ծայրահեղ ձախ դիրքից հետադարձ կատարելու համար, վարորդը պարտավոր է այդ մանևրը կատարել խաչմերուկից այն կողմ, բացառությամբ այն դեպքի, երբ խաչմերուկի մոտակայքում ճանապարհի լայնությունը դրա հնարավորությունը չի տալիս։ Բոլոր դեպքերում պետք է ապահովվի երթևեկության անվտանգությունը, և խոչընդոտ չպետք է ստեղծվի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։ Սույն կետով սահմանված կանոնը չի տարածվում այն խաչմերուկների վրա, որտեղ հետադարձն արգելված է համապատասխան ճանապարհային նշանով կամ գծանշումով։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.19 կետի համաձայն՝ 3.19 «Հետադարձն արգելվում է» ճանապարհային նշանն արգելում է հետադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վայրում։
Տոմս №367 — իրավիճակի նկար

Ճանապարհից դուրս գալու համար մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի երթևեկել՝

1 Միայն A ուղղությամբ
2 միայն B ուղղությամբ
3 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ արգելակման գոտու առկայության դեպքում վարորդը, որը մտադիր է շրջադարձ կատարել, պետք է ժամանակին վերադասավորվի այդ գոտի և հետո նվազեցնի արագությունը։
Տոմս №371 — իրավիճակի նկար

Արգելվա՞ծ է արդյոք վարորդին սլաքի ուղղությամբ ավտոմոբիլի հետադարձը, եթե տեսանելիությունը սահմանափակված է մինչև 90 մետր։

1 Չի արգելվում
2 արգելվում է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 15-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի հետադարձն այն ճանապարհին, որտեղ տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ 100 մետրից պակաս է։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.13.1. Վտանգավոր շրջադարձեր

Վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի աջ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

8.2.1. Գործողության գոտի

Ցույց է տալիս նախազգուշացնող նշանով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցանակային նշանի գործողության գոտին։ 8.2.2-ը ցույց է տալիս նախազգուշացնող նշանով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցանակային նշանի գործողության գոտին։ 8.2.3-ը ցույց է տալիս 3.27–3.30 նշանների գործողության գոտու վերջը։ 8.2.4-ը վարորդին տեղեկացնում է 3.27–3.30 նշանների գործողության գոտում գտնվելու մասին։ 8.2.5 - 8.2.6՝ 3.27–3.30 նշանների գործողության գոտին կանգառի և կայանման արգելման դեպքում հրապարակի, շենքի ճակատի և այլնի մի կողմի երկայնքով։

Տոմս №374 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում ավտոմոբիլի հետադարձը թույլատրվում է՝

1 միայն B ուղղությամբ
2 Միայն A ուղղությամբ
3 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
4 Երկու ուղղությամբ էլ անթույլատրելի է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 15-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի հետադարձն արգելվում է կամրջի, ճանապարհանցի, էստակադայի վրա և դրանց տակ: Նույն օրենքի 2-րդ հավելվածի 1-ին գլխի (Հորիզոնական գծանշում) 1.5 կետի համաձայն՝ 1.5 հորիզոնական գծանշումը բաժանում է հակառակ ուղղություններով երթևեկող տրանսպորտային հոսքերը երկու կամ երեք երթևեկելի գոտի ունեցող ճանապարհին. նշում է երթևեկելի գոտիների սահմանները մեկ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված երկու և ավելի գոտիների առկայության դեպքում: 1.5 գիծը հատելը թույլատրվում է ցանկացած կողմից:
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ