imecadine.ge

Բժշկական օգնություն

57 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Առաջին օգնություն դեպքի վայրում՝ արյունահոսություն, կոտրվածքներ, այրվածքներ։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի վիճակը գնահատելու նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է՝

1 Միայն շնչուղիների բացումը և շնչառության վերահսկումը
2 Միայն քնային զարկերակի վրա զարկերակազարկի ստուգումը
3 ինչպես շնչուղիների բացումը և շնչառության վերահսկումը, այնպես էլ քնային զարկերակի վրա զարկերակազարկի և գիտակցության ստուգումը
4 Միայն գիտակցության ստուգումը
Օրենքի բացատրություն
Կարևոր է տուժածի վիճակը գնահատել արագ և ճիշտ։ Առաջին փուլը գիտակցության ստուգումն է (արդյոք տուժածը գիտակից է)։ Երկրորդ փուլ՝ շնչուղիների բացում։ Երրորդ փուլ՝ շնչառության վերահսկում։ Չորրորդ փուլ՝ քնային զարկերակի վրա զարկերակազարկի ստուգում։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա է մաշկի 2-րդ աստիճանի այրվածք (մաշկի հյուսվածքի վնասում և կարմրավուն գունավորում, այրվածքի տեղում հեղուկով լցված բշտերի առաջացում, ուժեղ ցավ), առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նրան պետք է՝

1 Բշտերը չբացել, հագուստի մնացորդները այրված մակերևույթից չհեռացնել, վերքի վրա դնել ստերիլ փռոց, բինտով չփաթաթել, դնել սառույց կամ սառը թրջոց, տալ ցավազրկող միջոց (եթե տուժածը դրա նկատմամբ ալերգիա չունի) և տուժածին խմեցնել ջուր
2 այրված մակերեսը լվանալ սառը ջրով, մշակել յոդի լուծույթով, դնել մանրէասպան կամ մաքուր թրջոց, փաթաթել վիրակապով
3 Բացել բշտերը, մաքրել այրված մակերևույթը հագուստի մնացորդներից, դնել մանրէասպան կամ մաքուր փռոց, տուժածին խմեցնել ջուր
Օրենքի բացատրություն
Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա է մաշկի 2-րդ աստիճանի այրվածք (մաշկային հյուսվածքի վնասում և կարմրավուն գունավորում, այրվածքի տեղում հեղուկով լցված բշտերի առաջացում, ուժեղ ցավ), առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով պետք չէ բացել նրա բշտերը, պետք չէ հեռացնել հագուստի մնացորդները այրված մակերեսից, վերքին պետք է դնել ստերիլ անձեռոցիկ, պետք չէ վիրակապով փաթաթել, պետք է դնել սառույց կամ սառը թրջոց, տալ ցավազրկող միջոց (եթե տուժածը դրա նկատմամբ ալերգիա չունի) և տուժածին ջուր խմեցնել։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ բացակայում են շնչառությունը և քնային զարկերակի պուլսացիան, առաջին բուժօգնություն ցույց տալու նպատակով նրան պետք է կատարվի՝

1 Միայն սրտի անուղղակի մերսում
2 ինչպես արհեստական շնչառություն, այնպես էլ սրտի անուղղակի մերսում
3 Միայն արհեստական շնչառություն
Օրենքի բացատրություն
Եթե տուժածի մոտ բացակայում են շնչառությունը և զարկերակազարկը քնային զարկերակի վրա, նրան պետք է կատարվի արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում (երկու փչում և սրտի 30 մերսում, ընդհանուր առմամբ պետք է ստացվի րոպեում սրտի 100 մերսում)։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ բացակայում է շնչառությունը, սակայն առկա է քնային զարկերակի պուլսացիան, նրան պետք է կատարվի՝

1 Միայն արհեստական շնչառություն
2 Միայն սրտի անուղղակի մերսում
3 ինչպես արհեստական շնչառություն, այնպես էլ սրտի անուղղակի մերսում
Օրենքի բացատրություն
Եթե տուժածը չի շնչում, սակայն քնային զարկերակի վրա պուլսացիա է նկատվում, նրան պետք է կատարել միայն արհեստական շնչառություն՝ մեկ ներշնչում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ, մինչև վերականգնվի ինքնաբուխ շնչառությունը։

Եթե կասկած կա ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի մասին, և նրա կյանքին վտանգ է սպառնում, ինչպե՞ս պետք է տուժածին քարշ տալով տեղափոխել առանց օգնականի (մեկ մարդու կողմից)։

1 նստած դիրքում գտնվող տուժածի ոտքերի միջև կանգնել, ձեռքերը սահեցնել նրա թևատակերի տակով և մեջքի վրա միմյանց բռնել։ Բարձրացնել ոտքերի ուժով և տուժածին քարշ տալով տեղափոխել հետ
2 նստած դիրքում գտնվող տուժածի թևատակերի տակով հետևից սահեցնել ձեռքերը, ֆիքսել ստորին ծնոտը և պարանոցը և այդպես քարշ տալով տեղափոխել հետ
Օրենքի բացատրություն
Առանց օգնականի տուժածին քարշ տալով տեղափոխելը պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի կասկածի դեպքում, եթե նրա կյանքին վտանգ է սպառնում, պետք է կատարվի հետևյալ կերպ. տուժածին տեղավորեք նստած դիրքում։ Կանգնեք տուժածի մեջքի հետևում, ձեռքերը սահեցրեք նրա թևատակերով, ֆիքսենք ստորին ծնոտը և պարանոցը և այդպես քարշ տալով տեղափոխենք հետ։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ որովայնի շրջանում վերք կա, նրա տեղափոխումը պետք է կատարվի՝

1 կիսանստած դիրքում՝ ուղղված ոտքերով
2 կողքի վրա պառկած դիրքում՝ ծնկներում ծալված ոտքերով
3 Նստած դիրքում
4 Մեջքի վրա պառկած դիրքում՝ ծնկներում ծալված ոտքերով
Օրենքի բացատրություն
Որովայնի շրջանում ստացած վերքի դեպքում տուժածի տեղափոխումը պետք է կատարվի մեջքի վրա պառկած դիրքում՝ ծնկներում ծալված ոտքերով։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածը ուշաթափված է, առաջին բուժօգնություն ցույց տալու նպատակով նա պետք է՝

1 Պառկեցնենք մեջքի վրա, գլխի տակ դնենք բարձ, հոտ քաշել տանք անուշադրի սպիրտ
2 Պառկեցնել մեջքի վրա, ոտքերը բարձրացնել։ Հոտ քաշել տալ անուշադրի սպիրտ, քունքերը շփել օդեկոլոնով (կամ սպիրտ պարունակող այլ հեղուկով)
3 Պառկեցնել կողքի վրա՝ ծալված ոտքերով
Օրենքի բացատրություն
Ուշագնացության դեպքում տուժածին պետք է պառկեցնել մեջքի վրա, ոտքերը բարձրացնել։ Հոտ քաշել տալ անուշադրի սպիրտ, քունքերը շփել օդեկոլոնով (կամ սպիրտ պարունակող այլ հեղուկով)։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ուղեղի ցնցման դեպքում նրա տեղափոխումը պետք է իրականացվի՝

1 Մեջքի վրա պառկած դիրքում, ընդ որում պետք է բարձիկ դնել պարանոցի և գոտկատեղի հատվածում
2 կողքի վրա պառկած դիրքում
Օրենքի բացատրություն
Ուղեղի ցնցման դեպքում տուժածին պետք է պառկեցնել կողքի վրա և այդ դիրքում տեղափոխել մոտակա բժշկական հաստատություն։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա է կրծքավանդակի թափանցող վերք, նրա տեղափոխումը պետք է իրականացվի՝

1 Մեջքի վրա պառկած դիրքում
2 Փորի վրա պառկած դիրքում
3 Առողջ կողքի վրա պառկած կամ կիսանստած դիրքում
Օրենքի բացատրություն
Կրծքավանդակի թափանցող վերքով տուժածին կարելի է տեղափոխել առողջ կողքի վրա պառկած կամ կիսանստած դիրքում։

Մեկ ձեռքի վնասվածքի դեպքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածից պիջակը կամ վերնաշապիկը պետք է հանենք՝

1 միաժամանակ երկու ձեռքին
2 սկզբում առողջ, իսկ հետո վնասված ձեռքին
3 սկզբում վնասված, իսկ հետո առողջ ձեռքին
Օրենքի բացատրություն
Մեկ ձեռքի վնասվածքի դեպքում տուժածից պիջակը կամ վերնաշապիկը պետք է նախ հանել առողջ ձեռքից, իսկ հետո՝ վնասված ձեռքից։

Տրավմատիկ շոկի ժամանակ առաջին բուժօգնություն ցույց տալու նպատակով ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածին պետք է՝

1 Տանք ցավազրկող միջոց, պառկեցնենք մեջքի վրա, գլխի տակ դնենք ամուր փաթաթված վիրակապ կամ հագուստ
2 Անհրաժեշտության դեպքում կանգնեցնել արյունահոսությունը, ծածկել տաք իրերով. եթե որովայնի խոռոչի ներքին օրգանների վնասվածքի կասկած չկա, խմեցնել տաք ըմպելիք
3 Հանենք հագուստը, տանք ցավազրկող միջոց, ճակատին դնենք սառը թրջոցներ
Օրենքի բացատրություն
Տրավմատիկ շոկի դեպքում տուժածին պետք է ցուցաբերվի հետևյալ առաջին բուժօգնությունը. անհրաժեշտության դեպքում դադարեցնենք արյունահոսությունը, ծածկենք տաք ծածկոցներով, եթե չենք կասկածում որովայնի խոռոչի ներքին օրգանների վնասվածք՝ խմեցնենք տաք ըմպելիք։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի խոշոր զարկերակից արյունահոսության բնորոշ նշաններն են՝

1 հագուստն արագ ներծծվում է մուգ գույնի արյունով, որը վերքից հոսում է թույլ շիթով
2 Հագուստը արյունով ներծծված է միայն վերքի տեղում, որը վերքից արտահոսում է թույլ հոսքով
3 Հագուստը թրջված է վառ կարմիր արյունով, որը վերքից հոսում է բաբախող շիթով
Օրենքի բացատրություն
Զարկերակի վնասման դեպքում արյունը վառ ալ կարմիր գույն ունի և վերքից հոսում է բաբախող շիթով։ Զարկերակային արյունահոսությունը վտանգավոր է կյանքի համար, հատկապես խոշոր զարկերակի վնասման դեպքում, քանի որ տուժածը կարճ ժամանակահատվածում կարող է կորցնել մեծ քանակությամբ արյուն։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի վերքից երակային արյունահոսության բնորոշ նշաններն են՝

1 Հագուստը թրջված է վառ կարմիր արյունով, որը վերքից հոսում է բաբախող շիթով
2 հագուստը դանդաղ ներծծվում է մուգ գույնի արյունով, որը վերքից հոսում է թույլ շիթով
Օրենքի բացատրություն
Վերքից երակային արյունահոսությանը բնորոշ է մուգ բալագույն արյան թույլ շիթը։ Անհրաժեշտ է ամուր վիրակապ դնել անմիջապես վերքի տեղում։ Վիրակապի ստորին շերտի արյունով ներծծվելու դեպքում այն չպետք է հեռացվի, և պետք է ավելացվի նոր վիրակապ։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի վերջույթների վնասման դեպքում զարկերակային արյունահոսությունը դադարեցնող լարանը պետք է դնենք վերքից՝

1 Տեղից ներքև
2 տեղից վեր
3 Տեղում
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի վերջույթների վնասվածքի դեպքում զարկերակային արյունահոսությունը կանգնեցնող լարանը պետք է դնել վերքի տեղից վեր։

Բեկակալ պատրաստելու նյութի բացակայության դեպքում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ոտքի ոսկորի կոտրվածքի դեպքում նրան պետք է՝

1 Տուժած և առողջ ոտքերը ամրացնել միմյանց՝ բինտային վիրակապի օգտագործմամբ, ընդ որում անհրաժեշտ է ոտքերի միջև դնել փափուկ կտոր
2 վնասված ոտքի ողջ երկարությամբ դնել վիրակապ
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ոտքի ոսկրի կոտրվածքի դեպքում, եթե բեկակալ պատրաստելու նյութ չունենք, տուժածի վնասված և առողջ ոտքերը պետք է միմյանց ամրացնել վիրակապի օգնությամբ։ Ընդ որում, անհրաժեշտ է ոտքերի միջև դնել փափուկ գործվածք։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի կոնքի և ազդրոսկրի կոտրվածքի դեպքում, մինչև «շտապ բժշկական օգնության» ժամանելը, նա պետք է՝

1 Պառկեցնել մեջքի վրա, ծնկների տակ դնել ամուր փաթաթված փռոց կամ հագուստ, տալ ցավազրկող միջոց
2 պառկեցնել կողքի վրա՝ չվնասված կողմի վրա, վնասված տեղին դնել սառը թրջոց, տալ ցավազրկող միջոց
Օրենքի բացատրություն
Կոնքի և ազդրոսկրի կոտրվածքի դեպքում, մինչև «շտապ բժշկական օգնության» ժամանումը, տուժածին պետք է պառկեցնել մեջքի վրա, ծնկների տակ դնել ամուր փաթաթված փռոց կամ հագուստ, տալ ցավազրկող միջոց։

Ո՞ր դեպքում է նպատակահարմար ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածին հանել ավտոմոբիլի խցիկից:

1 Տուժածի ստորին վերջույթների կոտրվածքի դեպքում
2 երբ տուժածը կորցրել է գիտակցությունը և չունի շնչառություն ու քնային զարկերակի վրա զարկերակազարկ
3 միշտ՝ տուժածի գիտակցությունը կորցնելու դեպքում
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածին ավտոմոբիլի խցիկից դուրս բերելը նպատակահարմար է, երբ տուժածը կորցրել է գիտակցությունը, և նրա մոտ բացակայում են շնչառությունը և քնային զարկերակի զարկը։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առանց ողնուղեղի վնասման պարանոցային ողերի վնասվածքների ախտանիշներն են՝

1 Տուժածը չի կարողանում շարժել վերին վերջույթները, շնչառությունը դժվարանում է
2 Տուժածը պարանոցի և մեջքի շրջանում ունի ցավ, որն ուժեղանում է ձեռքով դիպչելիս
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ ողնուղեղի առանց վնասման պարանոցային ողնաշարի ողերի վնասվածքների ախտանիշներն են՝ ցավ պարանոցի և մեջքի շրջանում։ Ցավն ուժեղանում է ձեռքով հպվելիս։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի պարանոցը կամ ողնաշարը վնասված է, կամ կա դրանց վնասվածքի կասկած, չի կարելի՝

1 Միայն տուժածի ոսկրաբեկորների ուղղումը և օտար մարմինների հեռացումը
2 միայն տուժածի վերքին դիպչելը
3 Միայն տուժածի գլխի և պարանոցի շարժումը
4 ինչպես տուժածի գլխի և պարանոցի շարժումը, այնպես էլ նրա վերքին դիպչելը, ոսկրաբեկորները տեղը դնելը և օտար մարմինները հեռացնելը
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի կամ դրա կասկածի դեպքում չի կարելի՝ - տուժածի գլուխը և պարանոցը շարժել. - դիպչել վերքին. - ուղղել ոսկրաբեկորները. - հեռացնել օտար մարմինները։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ողնաշարը վնասված է, նա պետք է՝

1 պառկեցնել մեջքի վրա՝ հարթ և կարծր մակերեսի վրա, և պարանոցի ու գոտկատեղի հատվածում բարձ դնել
2 Պառկեցնել կողքի վրա, հարթ և կարծր մակերևույթի վրա, գլխի տակ դնել բարձիկ
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ողնաշարի վնասվածքի դեպքում տուժածին պետք է պառկեցնել մեջքի վրա՝ հարթ և կոշտ մակերեսի վրա, և պարանոցի ու գոտկատեղի հատվածում բարձիկ դնել։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ