imecadine.ge

Փոխադրումներ՝ մարդիկ և բեռ

23 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Ուղևորների փոխադրում, երեխաներ, բեռի եզրաչափքեր և նշում։

Տոմս №1162 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ:

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (Թելադրող նշաններ) 4.1.2 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.2 «Երթևեկություն դեպի աջ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով: Նույն հավելվածի 8-րդ գլխի (Լրացուցիչ տեղեկատվության նշաններ) 8.4.1-8.4.8 կետերի համաձայն՝ 8.4.1–8.4.8 «Տրանսպորտային միջոցի տեսակը» ցուցանակները ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցների տեսակը, որոնց վրա տարածվում է նշանի գործողությունը, իսկ նույն գլխի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 8.4.1 ցուցանակը նշանի գործողությունը տարածում է բեռնատար ավտոմոբիլների վրա (կցորդով կամ առանց դրա), որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը 3,5 տ-ից ավելի է:
Տոմս №1166 — իրավիճակի նկար

Կխախտի՞ արդյոք վտանգավոր բեռ փոխադրող բեռնատար ավտոմոբիլի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Կխախտի
2 չի խախտի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում − ձեռնարկությունը պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները. «Վտանգավոր բեռ» – 400X300 մմ չափի, ուղղանկյուն, նարնջագույն թիթեղ՝ շուրջը 15 մմ լայնությամբ սև եզրաշերտով − այդպիսի բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասում, իսկ ցիստեռնի դեպքում − նաև կողքերին (թիթեղի ստորին մասում պետք է նշվի բեռի Միավորված ազգերի կազմակերպության համարը, իսկ վերին մասում − վտանգի նույնականացման համարը։ Դրանք պետք է բաժանվեն 15 մմ հաստությամբ սև հորիզոնական գծով, որը թիթեղը հատում է կես բարձրության վրա). Նույն օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.9.1-4.9.3 կետերի համաձայն՝ 4.9.1−4.9.3. «Վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցով երթևեկության ուղղություն» ճանապարհային նշանները ցույց են տալիս վտանգավոր բեռ փոխադրող այն տրանսպորտային միջոցի երթևեկության թույլատրված ուղղությունը, որը Վրաստանի օրենսդրության համաձայն պետք է նշված լինի «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով. 4.9.1 – ուղիղ, 4.9.2 – աջ, 4.9.3 – ձախ։
Տոմս №1167 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի համար թույլատրված երթևեկության ուղղությունը։

1 Միայն III
2 միայն IV
3 Միայն II
4 Միայն I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.9.1-4.9.3 կետերի համաձայն՝ 4.9.1−4.9.3. «Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» ճանապարհային նշանները ցույց են տալիս վտանգավոր բեռներ փոխադրող այն տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի ուղղությունը, որոնք Վրաստանի օրենսդրության համաձայն պետք է նշված լինեն «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով. 4.9.1՝ ուղիղ, 4.9.2՝ աջ, 4.9.3՝ ձախ։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ