imecadine.ge

Քարշակում

21 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Ճկուն և կոշտ կցում, արագություն, ուղևորներ և արգելքներ։

Տոմս №461 — իրավիճակի նկար

Ավտոմայրուղում անսարք ավտոմոբիլի քարշակումը կատարվում է ինքնաշեն սարքով (պարանով): Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդն իրավունք ունի երթևեկել՝

1 Միայն A ուղղությամբ
2 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
3 միայն B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ինքնաշեն սարքով քարշակվող տրանսպորտային միջոցին արգելվում է մտնել ավտոմայրուղի։ Ինքնաշեն սարքով քարշակվող անսարք տրանսպորտային միջոցը, որը շարքից դուրս է եկել ավտոմայրուղու վրա, պետք է լքի ավտոմայրուղին մոտակա ելքով։ Սույն մասով նախատեսված ինքնաշեն սարք ասելով հասկացվում են պարանը, մետաղալարը և այլ նմանատիպ միջոցներ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.1. Ավտոմայրուղի

Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։

Տոմս №539 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք քարշակող ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե քարշակումը կատարվում է ինքնաշեն սարքով (պարանով)։

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ինքնաշեն սարքով քարշակվող տրանսպորտային միջոցին արգելվում է մտնել ավտոմայրուղի։ Ինքնաշեն սարքով քարշակվող անսարք տրանսպորտային միջոցը, որը շարքից դուրս է եկել ավտոմայրուղու վրա, պետք է լքի ավտոմայրուղին մոտակա ելքով։ Սույն մասով նախատեսված ինքնաշեն սարք ասելով հասկացվում են պարանը, մետաղալարը և այլ նմանատիպ միջոցներ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.1. Ավտոմայրուղի

Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։

5.25. Բնակավայրի սկիզբ

Ցույց է տալիս այն բնակավայրի սկիզբը, որտեղ չեն գործում բնակավայրերում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակավայրի բոլոր մուտքերում։

Տոմս №542 — իրավիճակի նկար

Խախտո՞ւմ է արդյոք սլաքի ուղղությամբ երթևեկող քարշակող ավտոմոբիլի վարորդը մեխանիկական տրանսպորտային միջոցի քարշակման համար սահմանված պահանջները:

1 Խախտում է
2 Չի խախտում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կոշտ կամ ճկուն կցորդմամբ քարշակելիս արգելվում է ուղևոր փոխադրել քարշակվող ավտոբուսով, տրոլեյբուսով և բեռնատար ավտոմոբիլի թափքով, իսկ մասնակի բեռնման եղանակով քարշակելիս՝ մարդու գտնվելը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում, ինչպես նաև քարշակող տրանսպորտային միջոցի թափքում։
Տոմս №546 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդն է խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, եթե տրակտորը երթևեկում է 50 կմ/ժ արագությամբ, իսկ բեռնատար ավտոմոբիլը կատարում է վազանց։

1 Ինչպես տրակտորի, այնպես էլ բեռնատար ավտոմոբիլի վարորդը
2 միայն տրակտորի վարորդը
3 միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, բնակավայրում կամ բնակավայրից դուրս թույլատրվում է. ա) «T» և «S» կարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բոլոր ճանապարհներին ոչ ավելի, քան 40 կմ/ժ արագությամբ. դ) այն մեխանիկական տրանսպորտային միջոցի երթևեկությունը, որը քարշակում է այլ մեխանիկական տրանսպորտային միջոց, ոչ ավելի, քան 50 կմ/ժ արագությամբ։
Տոմս №548 — իրավիճակի նկար

Թույլատրելի՞ է արդյոք անսարք ղեկային մեխանիզմով մարդատար ավտոմոբիլի քարշակումը տրված եղանակով։

1 Թույլատրելի է
2 Թույլատրելի չէ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ արգելվում է կոշտ կամ ճկուն կցորդմամբ քարշակել այն մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի ղեկային կառավարման մեխանիզմն անսարք է։
Տոմս №549 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Կարմիր մարդատար ավտոմոբիլի վարորդը
2 Կիսակցորդով քարշակող քարշակիչի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ թույլատրվում է մեխանիկական տրանսպորտային միջոցով (առանց կցորդի) այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի քարշակումը սույն օրենքով սահմանված կարգով։
Տոմս №550 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում ճանապարհային երթևեկության կանոնների քանի՞ պահանջ է խախտված, եթե ճկուն կցորդմամբ քարշակվող կազմը երթևեկում է 50 կմ/ժ արագությամբ, իսկ դրանց միջև հեռավորությունը 5 մետր է։

1 չորս
2 երկու
3 Երեք
4 հինգ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերի համաձայն. 7. Օրվա ցանկացած ժամի քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցը պետք է ունենա միացված մոտակա լույսի լուսարձակներ, քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցը պետք է ունենա միացված վթարային լուսային ազդանշանային համակարգ, իսկ դրա բացակայության կամ անսարքության դեպքում այդ տրանսպորտային միջոցի հետևի մասում պետք է ամրացվի վթարային կանգառի նշանը։ 8. Մեխանիկական տրանսպորտային միջոցը քարշակելիս քարշակման (միացնող) սարքը պետք է նշված լինի դրոշակներով կամ այլ նախազգուշացնող սարքով այնպես, որ օրվա ցանկացած ժամի հեշտությամբ նկատելի լինի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։ 9. Մեխանիկական տրանսպորտային միջոցը քարշակելիս առաձգական միացնող օղակները նշելու համար օգտագործվում են դրոշակներ, նախազգուշացնող սարք կամ 200X200 մմ չափսի վահանակ, որի վրա անկյունագծով գծված են 50 մմ լայնությամբ, միմյանց հաջորդող կարմիր և սպիտակ շերտեր՝ լուսանդրադարձնող մակերեսով։ Առաձգական միացնող օղակի վրա ամրացվում է առնվազն երկու նախազգուշացնող սարք (դրոշակ)։ Նույն օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ բնակավայրից դուրս, ինչպես նաև բնակավայրում ճանապարհի երթևեկելի մասի այն հատվածում, որտեղ երթևեկությունը թույլատրված է 80 կմ/ժ-ից ավելի արագությամբ, վարորդը պետք է երթևեկի երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ։ Արգելվում է զբաղեցնել ձախ գոտին, երբ աջ գոտին ազատ է, բացառությամբ խոչընդոտը շրջանցելու, ձախ շրջադարձի կամ հետադարձի դեպքերի։ Այստեղ խախտում է՝ դասավորությունը երթևեկելի մասում. քարշակող ավտոմոբիլի մոտակա լույսի լուսարձակները միացված չեն. քարշակվողինը՝ վթարային ազդանշանային համակարգը, և քարշակման սարքը նշված չէ դրոշակներով։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.26. Բնակավայրի վերջ

Ցույց է տալիս 5.25 նշանով նշված բնակավայրի վերջը։ Նշանը տեղադրվում է բնակավայրի բոլոր ելքերում՝ կառուցապատման փաստացի սահմանին։

Տոմս №551 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում քարշակող ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝

1 Միայն A ուղղությամբ
2 միայն B ուղղությամբ
3 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի առաջին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.6 կետի համաձայն՝ 4.6 «Նվազագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանը սահմանում է ճանապարհին երթևեկության նվազագույն արագության սահմանը։ Նշանի գործողությունը տարածվում է նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նույն օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, բնակավայրում կամ բնակավայրից դուրս թույլատրվում է այն մեխանիկական տրանսպորտային միջոցի երթևեկությունը, որն իրականացնում է այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի քարշակում, 50 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ։
Տոմս №553 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում արգելվա՞ծ է արդյոք քարշակող ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ երթևեկել, եթե ճանապարհը սառցակալած է:

1 չի արգելվում
2 արգելվում է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ ճկուն կցորդմամբ քարշակումն արգելվում է, երբ ճանապարհը սառցակալած է։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.16. Սայթաքուն ճանապարհ

Ճանապարհի սայթաքուն հատված, որտեղ անվադողի և ճանապարհի ծածկույթի կառչման գործակիցը 0,4-ից պակաս է։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Թույլատրվո՞ւմ է արդյոք կցորդով մեխանիկական տրանսպորտային միջոցով այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի քարշակումը:

1 Թույլատրելի չէ
2 Թույլատրելի է
3 Թույլատրելի է միայն այն դեպքում, եթե քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցի կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը 750 կգ-ից պակաս է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ թույլատրվում է մեխանիկական տրանսպորտային միջոցով (առանց կցորդի) այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի քարշակումը սույն օրենքով սահմանված կարգով։

Պարտադի՞ր է արդյոք ճկուն կցորդմամբ քարշակելիս, որ քարշակվող տրանսպորտային միջոցը վարի վարորդը։

1 Պարտադիր չէ
2 Պարտադիր է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մեխանիկական տրանսպորտային միջոցը կոշտ կամ ճկուն կցորդմամբ քարշակելիս քարշակվող տրանսպորտային միջոցը պետք է վարի վարորդը, բացառությամբ այն դեպքի, երբ երթևեկության ժամանակ կոշտ կցորդման կառուցվածքն ապահովում է քարշակվող տրանսպորտային միջոցի հետևելը քարշակող տրանսպորտային միջոցի հետագծով։

Կոշտ կամ ճկուն կցմամբ քարշակելիս ուղևորներ փոխադրելն արգելվում է.

1 Միայն քարշակող բեռնատար ավտոմոբիլի թափքով
2 Միայն քարշակող ավտոբուսով
3 միայն քարշակվող տրոլեյբուսով
4 Ինչպես քարշակող ավտոբուսով և տրոլեյբուսով, այնպես էլ քարշակող բեռնատար ավտոմոբիլի թափքով
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կոշտ կամ ճկուն կցորդմամբ քարշակելիս արգելվում է ուղևոր փոխադրել քարշակվող ավտոբուսով, տրոլեյբուսով և բեռնատար ավտոմոբիլի թափքով, իսկ մասնակի բեռնման եղանակով քարշակելիս՝ մարդու գտնվելը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում, ինչպես նաև քարշակող տրանսպորտային միջոցի թափքում։

Մասնակի բեռնմամբ քարշակելիս արգելվում է մարդկանց գտնվելը՝

1 ինչպես քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում, այնպես էլ քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցի թափքում
2 Միայն քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցում
3 Միայն քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցի թափքի վրա
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կոշտ կամ ճկուն կցորդմամբ քարշակելիս արգելվում է ուղևոր փոխադրել քարշակվող ավտոբուսով, տրոլեյբուսով և բեռնատար ավտոմոբիլի թափքով, իսկ մասնակի բեռնման եղանակով քարշակելիս՝ մարդու գտնվելը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում, ինչպես նաև քարշակող տրանսպորտային միջոցի թափքում։

Կոշտ կցորդմամբ քարշակելիս քարշակող և քարշակվող տրանսպորտային միջոցների միջև հեռավորությունը պետք է կազմի ոչ ավելի, քան՝

1 5 մետր
2 4 մետր
3 6 մետր
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քարշակող և քարշակվող տրանսպորտային միջոցների միջև հեռավորությունը ճկուն կցորդմամբ քարշակելիս պետք է լինի 4−6 մետր, իսկ կոշտ կցորդմամբ քարշակելիս՝ ոչ ավելի, քան 4 մետր։

Արգելվում է կոշտ կամ ճկուն կցորդմամբ այն մեխանիկական տրանսպորտային միջոցի քարշակումը, որի՝

1 Սնուցման համակարգի հերմետիկությունը խախտված է
2 Ղեկային կառավարման մեխանիզմն անսարք է
3 Վթարային լուսային ազդանշանային համակարգն անսարք է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ արգելվում է կոշտ կամ ճկուն կցորդմամբ քարշակել այն մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի ղեկային մեխանիզմն անսարք է։

Արգելվա՞ծ է արդյոք այն մեխանիկական տրանսպորտային միջոցի քարշակումը, որն ունի երկու կցորդ։

1 Արգելված չէ
2 Արգելված է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ երկու կամ ավելի մեխանիկական տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այն մեխանիկական տրանսպորտային միջոցի, որն ունի երկու կամ ավելի կցորդ։

Քարշակումը թույլատրվում է՝

1 Այս տոմսում թվարկված պատասխաններից ոչ մեկը ճիշտ չէ
2 Ճկուն կցորդմամբ, երբ ճանապարհները սառցակալած են
3 Առանց կողասայլակի մոտոցիկլով, ինչպես նաև այդպիսի մոտոցիկլի քարշակումը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի համաձայն՝ արգելվում է քարշակումը՝ դ) մոտոցիկլով՝ առանց կողային կցորդի, ինչպես նաև նման մոտոցիկլի քարշակումը. ե) ճկուն կցորդմամբ, երբ ճանապարհը սառցակալած է։

Առնվազն քանի՞ նախազգուշացնող սարք (դրոշակ) պետք է ամրացվի առաձգական միացնող օղակի վրա մեխանիկական տրանսպորտային միջոցը ճկուն կցմամբ քարշակելիս։

1 Երեք
2 չորս
3 երկու
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ մեխանիկական տրանսպորտային միջոցը քարշակելիս ճկուն միացնող օղակները նշելու համար օգտագործվում են դրոշակներ, նախազգուշացնող սարք կամ 200X200 մմ չափի վահանակ, որի վրա անկյունագծով գծված են 50 մմ լայնությամբ փոխնիփոխ կարմիր և սպիտակ շերտեր՝ լուսանդրադարձնող մակերեսով։ Ճկուն միացնող օղակի վրա ամրացվում է ոչ պակաս, քան երկու նախազգուշացնող սարք (դրոշակ)։
Տոմս №753 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից որի՞ գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը սպասարկում է նշանի գործողության գոտում գտնվող ձեռնարկությունը:

1 Միայն II և IV
2 Միայն III և IV
3 Միայն I և II
4 Միայն I և III
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) ծանոթագրության «գ.բ» ենթակետի համաձայն՝ նշանների գործողությունը չի տարածվում՝ գ.բ) 3.2–3.8 նշանների դեպքում՝ այն տրանսպորտային միջոցի վրա, որը սպասարկում է նշված գոտում գտնվող ձեռնարկությունը, կամ սպասարկում է կամ պատկանում է նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին։ Այդ դեպքում տրանսպորտային միջոցը մտնում է նշված գոտի և դուրս է գալիս այնտեղից նպատակակետին մոտակա խաչմերուկում։ Նկարում ցույց տրված ճանապարհային նշաններն են՝ 3.4 «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է», 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում», 3.5 «Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է» և 3.26 «Ձայնային ազդանշան տալն արգելվում է»։
Տոմս №755 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը սպասարկում է նշանի գործողության գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում է նրան։

1 Միայն II
2 Միայն I և IV
3 Միայն II և IV
4 Միայն III և IV
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) ծանոթագրության «գ.բ» ենթակետի համաձայն՝ նշանների գործողությունը չի տարածվում. գ.բ) 3.2–3.8 նշանների դեպքում՝ այն տրանսպորտային միջոցի վրա, որը սպասարկում է նշված գոտում գտնվող ձեռնարկությունը կամ սպասարկում է կամ պատկանում է նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին։ Այդ դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս է գալիս նպատակակետին մոտակա խաչմերուկում։ Նկարում ցույց տրված ճանապարհային նշաններն են՝ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում», 3.4 «Բեռնատարների երթևեկությունն արգելված է», 3.19 «Հետադարձն արգելված է» և 3.7 «Կցանքով երթևեկությունն արգելված է»
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ